Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

08.09.2020 2018-2020թթ-ին հասարակական կազմակերպությունները նախարարություններից ստացել են 11 միլիարդից ավել դրամաշնորհ ու սուբսիդիա

11 մլրդ 323 մլն դրամ. ՀՀ նախարարություններն այսքան դրամաշնորհ ու սուբսիդիա են տրամադրել 2018-2020թթ․ հայաստանյան 590 հասարակական կազմակերպության։ Վերջին 2.5 տարում պետական ու հասարակական սեկտորի ֆինանսական համագործակցության ամբողջական պատկերը ստացվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2020թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախարարություններ ուղարկված տեղեկատվություն ստանալու հարցումների շնորհիվ, որոնց նպատակն էր պարզել՝ որքան գումար, ինչ ծրագրերի իրագործման նպատակով են պետական կառույցները ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին։

31.08.2020 ԻԱԿ-ն ամփոփում է չսահմանված վայրերում աղբ թափելու համար մարզերում կիրառված տուգանքները

Հանրապետության 10 մարզում 5 տարվա ընթացքում արձանագրվել է չնախատեսված վայրում աղբ թափելու համար ֆիզիկական անձանց՝ վարչական պատասխանատվության ենթարկելու 50 և իրավաբանական անձանց՝ 8 դեպք, ընդհանուր առմամբ՝ 58 դեպք։ Մայրաքաղաքում վիճակագրությունը շատ ավելի հուսադրող է. վարչական իրավախախտման 590 դեպք է արձանագրվել. պատասխանատվության է ենթարկվել 8 իրավաբանական և 582 ֆիզիկական անձ:

29.06.2020 Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն մեկ անձից գնման եղանակով ծառայություններ է մատուցել ԱԱԾ-ին

Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար 2018-2019 թթ. մեկ անձից գնման ընթացակարգով գնել է նաև թանկարժեք հուշանվերներ:

21.05.2020 Հաղորդումներ ազդարարման համակարգով

2020 թ. մայիսի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր պետական կառավարման մի շարք մարմիններ՝ խնդրելով տրամադրել կառույցի ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու անձի անունը, զբաղեցրած պաշտոնը և կոնտակտային տվյալները, ինչպես նաև պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ ներկայացված են վերոնշյալ տվյալները։ Կառույցներին խնդրել էինք ներկայացնել նաև տվյալներ, թե ներքին և արտաքին ազդարարման քանի դեպք է գրանցվել վերջին մեկ տարվա ընթացքում։

07.05.2020 2019 թ. ընթացքում փաստաթղթերի գաղտնազերծման գործընթացն իրականացրել են միայն երկու պետական մարմին

2019 թվականի ընթացքում ՀՀ-ում գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2020 թ.-ի փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 40 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թ.-ի ընթացքում, ինչպես նաև պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ տեղադրված են այդ փաստաթղթերի կամ դրանց բացակայության մասին տեղեկություններ:

09.04.2020 Պետական կառավարման պաշտոնական կայքերի ծախսի 2018-2019 թթ.-ի թվաբանական պատկերը

Պետական մարմինների կողմից պաշտոնական կայքերի ստեղծման, վերամշակման և վերազինման նպատակով ծախսված գումարների չափն ու աղբյուրները հստակեցնելու համար 2020 թվականի մարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 37 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչքան գումար է ծախսվել 2018-2019 թթ.-ի ընթացքում պաշտոնական կայքերի ստեղծման, վերազինման նպատակով, ինչպես նաև հստակեցնել, թե այդ գումարների որ մասն է պետբյուջեից։