Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

12.11.2008 Հուզված փաստաբանը սկսեց գոռալ

Այսօր Վարչական դատարանում քննվում էր ՚Ինֆորմացիայի ազատության կենտրոնՙ հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցվոր կողմը հրաժարվեց իր հայցադիմումի առաջին կետից, քանի որ իրենց պահանջած տեղեկատվությունը պատասխանող կողմը տրամադրել էր նախնական դատական քննության ավարտից հետո: Սակայն ՚Ինֆորմացիայի ազատության կենտրոնըՙ գտնում է, որ Հրազդանի քաղաքապետը խախտել է իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ պահանջում է քաղաքապետին վարչական տույժի ենթարկել՝ 50.000 դրամ...

20.10.2008 Տեղեկատվության ազատությունը` արդեն նաեւ գերեզմանատներում

Անահիտ Քոչարյան Այսուհետ Երեւանի բոլոր 21 գերեզմաններում տեղադրված կլինեն հատուկ տեղեկատվական ցուցանակներ, որոնց վրա փակցված կլինեն գերեզմանատներին առնչվող քաղաքապետի որոշումները, տվյալ գերեզմանի փակ, մասնակի փակ կամ բաց լինելու վերաբերյալ տեղեկատվություն, գերեզմանատան հատակագիծը, գերեզմանատեղեր տրամադրելու եւ այլ ծառայությունների սակագները, գերեզմաններից օգտվելու կանոնները եւ այլն: Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել իրականացնելու “Բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների...

15.10.2008 Ինչո՞ւ էր հուզվել փաստաբանը

Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ «Ինֆորմաիցայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության` Հրազդանի քաղաքապետարանի դեմ ներկայացրած հայցի նախնական քննությունը: Հիշեցնենք, որ հայցադիմումով կազմակերպությունը պահանջում է տրամադրել 2007 թվականի 2-րդ եռամսյակում Հրազդանի ավագանու ընդունած որոշումների պատճեները, վճարել 50.000 դրամ տույժ տեղեկատվություն չտրամադրելու համար եւ քաղաքապետարանին պարտադրել կայացրած որոշումները փակցնել քաղաքի մարդաշատ վայրերում: Պատասխանող...

23.09.2008 Ինֆորմացիայի ազատությունը` 5 տարի անց

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը «Ա1+» կայքին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ուղիղ 5 տարի առաջ` 2003 թ սեպտեմբերի 23-ին, սակայն այսօր շատ պետական կառույցներ դեռեւս չեն ցանկանում բաց աշխատել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, որ պաշտոնյաները հաճախ հրաժարվում են ինֆորմացիա տրամադրել` ասելով, որ կառավարությունը մինչ օրս ինֆորմացիայի տրամադրման ընթացակարգի...

04.08.2008 Հավաքիր ՀԴՄ կտրոն, ստացիր բոնուս

Հուլիսից 1-ից շահում են բոլոր ՀԴՄ կտրոնները` անկախ վիճակահանության արդյունքներից: Հուլիսից մինչեւ սեպտեմբեր բոնուսներ կտրամադրվեն ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար: Բոնուս գումարների չափերը տարբեր են` 2500 դրամից մինչեւ 200.000 դրամ` կախված կտորնների քանակից եւ նրանց համագումարի արդյունքում ստացված գումարից: Կտրոնների նվազագույն խմբաքանակը 50-ն է, իսկ առավելագույնը` 1000 կտրոն, որոնցում արտացոլված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար, առավելագույնը` 6 մլն դրամ:...

15.07.2008 Հայաստանում էլեկտրոնային լրատվամիջոցներով ՏԱ իրավունքի իրականացումը

Գրիգոր Ստեփանյան ՀՀ իրավաբանների միության անդամ Տեղեկատվական գլոբալ հոսքերի դարում տեղեկատվության ազատության ապահովման գործընթացն այլևս չի կարող դասվել արտառոց երևույթների շարքին: Մարդկային զարգացման այս ժամանակաշրջանում տեղեկատվություն փնտրելու, ստանալու, փոխանցելու, փոխանակելու պահանջը հանդես է գալիս որպես մարդու բնական և անօտարելի պահանջ: Աշխարհի ավելի քան 80 երկրներ արդեն իսկ ընդունել են տեղեկատվության ազատության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր, մնացածն էլ գտնվում են այդ...