Հրապարակումներ
Հոդվածներ
09.02.2009 Ֆոտոսեսիա` դատական նիստերի դահլիճում
Երեկ եթե որեւէ մեկը մուտք գործեր վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահած նիստերի դահլիճ, զարմանքից կքարանար: Դատավորը տեսախցիկի առջեւ կեցվածք էր ընդունել, իսկ լրագրողները հերթով մոտենում եւ լուսանկարում էին նրան:
09.02.2009 «ԼԱՎ ԷԼ ՖՈՏՈԳԵՆԻԿ ԵՄ»
Դատավորը լուսանկարվեց եւ նիստը հետաձգեց՝ հաշտեցնելու հույսով:
03.02.2009 Դատարանը բարի կա՞մք է դրսեւորում
Երեկ վարչական դատարանում տեղի ունեցավ "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" հասարակական կազմակերպությունն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղապետի" գործի նախնական դատական նիստը: Պահանջը, ինչպես միշտ, նույնն էր` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Հենց սկզբից պարզ դարձավ, որ նիստը նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանը ցանկանում է կողմերին հաշտեցնել եւ գործը կարճել: Դատավորը հենց այդպես էլ կողմերին ասաց` դուք պրոբլեմ չունեք: Աշոտ Սարգսյանը հատկապես ոգեւորվել էր նմանատիպ մեկ այլ դատական գործի...
27.01.2009 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ “ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ” ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Երբ 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ենթադրվում էր, որ այսուհետեւ հատկապես պետական մարմիններից տեղեկատվություն ստանալն ավելի կանոնակարգված ու հեշտ կլինի: Բայց օրենքի ընդունումից ի վեր՝ արդեն 5 տարի, նորանոր դրսեւորումներով պաշտոնյաները խուսափում են օրենքով աշխատել եւ հանրությանը պատկանող տեղեկատվությունը, համարելով իրենց սեփականը, թաքցնում են գզրոցներում: Եթե մայրաքաղաքում տեղեկատվություն ստանալը շատ թե քիչ...
23.01.2009 ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ
Երեկ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահությամբ ընթացող նախնական դատական նիստին էին ներկայացել հայցվոր, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) պատասխանատու Շուշան Դոյդոյանն ու պատասխանող, Դավիթաշենի թաղապետարանի ներկայացուցիչ Մարինե Խաչիկյանը: ԻԱԿ-ը դեռ անցյալ տարվա հուլիսի 30-ին հարցում էր ներկայացրել Դավիթաշենի թաղային համայնքին՝ խնդրելով իրենց տրամադրել մի քանի տեղեկություն: Մասնավորապես, Դավիթաշեն համայնքում սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում...
21.01.2009 “Սեւ ցուցակային” արձագանք
ԻԱԿ-ի կողմից հրապարակվող ամենամյա “սեւ ցուցակում” 2008թ. հայտնվեց նաեւ Լոռու դատախազ Կարեն Շահբազյանը, ինչը, սակայն, վերջինիս համար անակնկալ էր: Եվ սա էլ առիթ դարձավ, որ Լոռու դատախազը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԻԱԿ ներկայացուցչի հետ` քննարկելու ցուցակում հայտնվելու պատճառները: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ: -2008թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ստանալու...