Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

30.03.2009 Ժողովրդավարի շղարշով թաղապետեր

Երեւանի թաղապետերը նախընտրում են քննադատվել, քան օրենքով աշխատել

26.03.2009 ԻԱԿ-Ը հաղթեց Նոր Նորքի թաղապետին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի դեմ:

20.03.2009 Մարզպետարանները սկսել են բաց եւ հրապարակային աշխատել

Սույն թվականի փետրվար ամսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել Հայաստանի 10 մարզի (Երեւանը չհաշված) ղեկավարներին, որով խնդրել էինք մարզպետերին ԻԱԿ-ին տրամադրել 2008թ. 4-րդ եռամսյակի ընթացքում իրենց կողմից կայացված որոշումների պատճեները: Ուրախությամբ նշենք, որ ոչ մի հարցում անպատասխան չի մնացել: Սակայն ժամկետների հետ կապված որոշակի թերացումներ դեռեւս կան:

20.03.2009 Հրապարակայնությունը վտանգվա՞ծ է խորհրդարանում

Հանրության ուշադրությունը բավականին մեծ է երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ: Այն թերեւս արդարացված է, քանի որ մարդիկ ուզում են իմանալ, թե իրենց ընտրած պատգամավորներն ինչպես են աշխատում, ինչ օրենքներ են ընդունում եւ ինչ օրենսդրական նախագծեր քննարկում երկրի խորհրդարանում: Օրենսդիր իշխանության թափանցիկության, հրապարակայնության եւ հասարակության առջեւ բաց լինելու սկզբունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածով.”Ազգային Ժողովի նիստերը դռնբաց են”: Ազգային Ժողովի աշխատանքների...

18.03.2009 Դատախազների հետ

"Առավոտ" օ/թ Ռուզան Մինասյան   Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ծաղկաձորում՝ լրատվամիջոցների եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ: Առաջին անգամ էր, որ հասարակական կազմակերպությունը ստանձնում է միջնորդի դեր, այն էլ՝ դատախազության եւ ԶԼՄ-ների միջեւ: Մինչ այդ բազմաթիվ էին հանդիպումները դատավորների եւ ոստիկանության ներկայացուցիչների, փաստաբանների հետ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացման խոսքում ասաց, որ վերջին տարիներին ԶԼՄ-ները կայացել են, ու դա է...

13.03.2009 Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր համակարգ

Մինչ 2009թ.-ի տարեվերջ Հայաստանի 23 պետական կառավարման մարմին պետք է անցնի էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգին. այդ թվում 10 մարզպետարան եւ 13 նախարարություն: Այս առաջարկը ներկայացրել է կառավորության աշխատակազմը 2008թ.-ի վերջին: Մինչ այժմ էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգն ամբողջությամբ գործում է Հայաստանի 5 պետական մարմիններում` ՀՀ կառավարության աշխատակազմում, էկոնոմիկայի Ֆինանսների, Տարածքային կառավարման եւ Սփյուռքի նախարարություններում: “Mulberry”-ին...