Հրապարակումներ
Հոդվածներ
Հրապարակայնություն` ինտերնետո՞վ, թե՞ ավանդական ճանապարհով
02.10.2009
Ամեն տարի օգոստոսին բուհերի պատերին փակցնում են այն դիմորդների անունները, որոնք ընդունվել են տվյալ ուսումնական հասատատություն: Օգոստոսի 1-ի կեսօրից հանրապետության պետական բուհերում հրապարակվեցին ընդունելության մրցույթի արդյունքները։ Սակայն եղան մարդիկ, մասնավորապես Երեւանի պետական տնտեսագիտական բուհի դիմորդները, ովքեր միայն 3-4 օր անց կարողացան տեղեկատվություն ստանալ, թե արդյոք իրենք ընդուվել են բուհ, թե ոչ: Պատճառը մեկն էր. տեղեկատվությունը “գողացել” էին:
Ցուցակ կարդացող դիմորդների մեջ եղել էին անձինք, ովքեր, իրենց անունը
չգտնելով, վրեժխնդիր էին եղել` ցուցակներն առեւանգելով:
Արդյունքում սկվել էր մեծ իրարանցում. մարդիկ փորձում էին հազար ու մի ծանոթ-բարեկամից, ով գեթ չնչին հավանականությամբ կարող էր տիրապետել ցանկալի տեղեկատվության, ճշտել, թե կա իրենց դիմորդի անունը բուհ ընդունվածների ցուցակում, թե` ոչ:
Այս պարագայում տեղեկատվության տրամադրման լավ աղբյուր կարող էր լինել ինտերնետը, քանի որ այսօր բավականին շատ մարդիկ են օգտվում ինտերնետից, ինչպես նաեւ պատրաստի ցուցակները ինտերնետում տեղադրելը մի քանի րոպե պահանջող աշխատանք է:
Սակայն ինտերնետից օգտվողները զուր էին ջանում տարբեր կայքերից գտնել բուհ ընդունվածների մասին տեղեկություններ:
Նշյալ հարցի վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական էջում դրված էր միայն հետեւյալ տեղեկատվությունը.”Կենտրոնացված կարգով բուհեր դիմած ավելի քան 13.500 դիմորդից ուսանող են դարձել ավելի քան 12.000-ը։ Հայտնի են արդեն տարբեր մասնագիտություններով մրցութային անցողիկ միավորների շեմերը”։ Եվ անցողիկ միավորների ցուցակ, եւ չկար ընդունված դիմորդների անունների ցուցակը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովից փորձեցինք ճշտել, թե ինչն էր պատճառը, որ ցուցակները տեղադրված չէին ինտերնետում: ՀԸՀ մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանը մեկնաբանեց, որ “նախորդ տարիներին ինտերնետում բուհ ընդունվածների ցուցակի հրապարակման շուրջ քննարկումներ եղել են, սակայն մտավախություն է եղել, որ դա մարդկանց կողմից կարող է դժգոհությունների տեղիք տալ, քանի որ այն իր մեջ մարդկանց անձնական կայնքի վերաբերյալ տեղեկություններ է պարունակում”: Եվ այդ հարցի քննարկումը անժամկետ հետաձգվել է:
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը, սակայն, կարծում է, որ կարելի է այդ ցուցակները տեղադրել ինտերնետում, քանի որ “դա ընդամենը ցուցակ է, որը պարունակում է միայն մարդկանց անուն, ազգանուն եւ հայրանուն: Այնինչ ընտրությունների ժամանակ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ պարունակող ցուցակներ են հրապարակվում”:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ կարծում է, որ “եթե այդ ցուցակները փակցվում են բուհի պատին, այսինքն` հրապարակվում են ինչ-որ ձեւով, նշանակում է, այն կարելի է հրապարակել ցանկացած եղանակով, այդ թվում եւ` ինտերնետով”: Այս պարագայում ստացվում է, որ տեղեկատվությունը հրապարակվում է, բայց մատչելի չի դառնում հանրության համար:
“Հաջորդ տարի` 2010 թվականին մենք նախատեսում ենք բուհական ընդունելությունների հետ կապված բոլոր տեղեկատվությունը հրապարակել նաեւ ինտերնետում: Ինտերնետում կլինի ոչ միայն բուհ ընդունվածների անունները, այլ նաեւ միասնական քննությունների արդյունքները,-խոստացավ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մնում է սպասել, որ գոնե հաջորդ տարի դիմորդները բուհ ընդունվածների ցուցակներին կկարողանան ծանոթանալ արդեն արդի եղանակներով, այլ ոչ թե բուհի շենքերի առջեւ խռնված, հրոց-հրմշտոցով… Իսկ դրա համար պարզապես անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը “հաջորդ տարիների քննարկմանը թողած” հարցին անդրադառնա եւ ի վերջո որոշում կայացնի ձերբազատվելու տեղեկատվություն տրամադրելու ավանդական կարծրատիպերից եւ ցուցակները տեղադրել նաեւ ինտերնետում, քանի որ նախարարը խոստացել է անպայմանորեն անդրադառնա այս խնդրին: Քանի որ դրանք այլեւս գաղտնիք պարունակող փաստաթուղթ համարվել չեն կարող եւ պետք է հրապարակայնության մյուս միջոցներով եւս հասանելի լինեն մարդկանց: Նաեւ` դա խոստացել է անձամբ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: