Հրապարակումներ
Հոդվածներ
Ֆոտոսեսիա` դատական նիստերի դահլիճում
09.02.2009
Արման ՂԱՐԻԲՅԱՆ
“Հրապարակ” օ/թ
Երեկ եթե որեւէ մեկը մուտք գործեր վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահած նիստերի դահլիճ, զարմանքից կքարանար: Դատավորը տեսախցիկի առջեւ կեցվածք էր ընդունել, իսկ լրագրողները հերթով մոտենում եւ լուսանկարում էին նրան: Չկարծեք, թե դատավորը ֆոտոլրագրողներ էր վարձել ֆոտոսեսիա անցկացնելու համար, պարզապես դատական հերթական նիստը լուսաբանող լրագրողներս ցանկություն հայտնեցինք լուսանկարել նիստի ընթացքը, իսկ դատավորը կարծեց, թե մենք միայն իրեն պետք է լուսանկարենք, եւ նիստը բացված հայտարարելուց առաջ մասնակցեց իր կյանքի թերեւս առաջին ֆոտոսեսիային:
"Հերթով նկարեք, հետո նկարն ինձ ցույց տվեք",- լրագրողներիս հրահանգեց Աշոտ Սարգսյանը: Նկարելուց հետո լրագրողներս մոտենում էինք դատավորին, ցույց տալիս նկարը եւ "լավ ա" լսելուց հետո խելոք վերադառնում էինք մեր տեղը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը թույլ չէր տվել իրեն լուսանկարել եւ, հավանաբար, մեզանից էլ նեղացել էր, որ գրել էինք այդ մասին, ուստի երեկ փորձեց բավարարել մեր ցանկությունը: "Բոլորդ գոհ ե՞ք, հիմա կարող եք ցանկացած թերթում նկարս տպել, բայց ասեք` որն ա, որ վաղը առնեմ",- ասաց դատավորը:
Ի դեպ, ֆոտոսեսիան այնքան անմիջական ու անկեղծ էր, որ բոլորս մոռացել էինք հայցի մասին: Երեկ պետք է քննվեր "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի ու թաղապետի" գործը, որը հետաձգվել էր թաղապետարանի փաստաբանի միջնորդությամբ: Թեեւ պատասխանողը դատարանից ժամանակ էր խնդրել` ՀԿ-ի հետ բանակցելու համար, այդ ընթացքում անգամ չի զանգահարել հայցվորին: Բացի այդ, Նոր Նորքի թաղապետի փաստաբանը երեկ չներկայացավ դատական նիստին, ինչի պատճառով էլ գործի քննությունը հետաձգվեց ուղիղ մեկ ամսով: