Հրապարակումներ
Հոդվածներ
“Սեւ ցուցակային” արձագանք
21.01.2009
ԻԱԿ-ի կողմից հրապարակվող ամենամյա “սեւ ցուցակում” 2008թ. հայտնվեց նաեւ Լոռու դատախազ Կարեն Շահբազյանը, ինչը, սակայն, վերջինիս համար անակնկալ էր: Եվ սա էլ առիթ դարձավ, որ Լոռու դատախազը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԻԱԿ ներկայացուցչի հետ` քննարկելու ցուցակում հայտնվելու պատճառները:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ:
-2008թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ստանալու հարցում է գրել Ձեզ, որում մասնավորապես նշել է թվով 11 մարդկանց սպանություններ ու խնդրել տրամադրել տեղեկություններ կատարված սպանությունների բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների, դրանց ընթացքի եւ արդյունքի մասին: Եվ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Մ. Մովսիսյանից ստացել է մի գրություն, որով, սակայն, պատասխան չի տրվել վերոնշյալ հարցերին: Արդյունքում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար Լոռու դատախազը հայտնվել է “սեւ ցուցակում”:
Ինչո՞ւ պահանջվող տեղեկություններին պատասխան չի տրվել ըստ էության:
Կ. Շ.-Եթե պահանջվում է կոնկրետ տեղեկատվություն, ես պատասխան եմ տալիս կոնկրետ հարցադրմանը: Ինչ վերաբերում է նշյալ տեղեկություն ստանալու հարցմանը, ապա ընդամենը ինձանից ուզել են տվյալ սպանությունների բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների, դրանց ընթացքի եւ արդյունքի մասին, բայց նախաքննության ընթացքում ձեռնարկվող միջոցառումները, դրանց բնույթը հրապարակման ենթակա չեն:
-Այսինքն` եթե իրականացված միջոցառումների արդյունքում անձ է ձերբակալվում, չի՞ կարելի էր այդ տեղեկատվությունը տրամադրել:
Կ. Շ.- Իհարկե կարելի է, ավելին՝ որպես կանոն տրամադրում ենք: Բայց մատնանշված քրեական գործերը բացահայտված չեն, իսկ թե կոնկրետ ինչ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ են իրականացվում այդ սպանությունները բացահայտելու համար, ապա դա արդեն նախաքննական գաղտնիք է: Կարեւորում ենք թափանցիկ աշխատանքը, հասարակության առջեւ հաշվետու լինելը, բայց չբացահայտված քրեական գործերով հրապարակել ձեռնարկվող քայլերը նշանակում է վտանգի տակ դնել ամբողջ նախաքննությունը: Ուստի եւ, Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է, որ այդ գործերով հարուցվել են քրեական գործեր, որոնք իրականացնում են տարբեր քննչական մարմիններ: Սակայն նախաքննության գաղտնիք է, թե ինչ միջոցառումներ են իրականացվում:
Երկրորդ, նշեմ, որ հարցումն ի սկզբանե սխալ է եղել ձեւակերպված, ավելի ճիշտ հասցեագրված: Մասնավորեցնեմ, օրինակ Ալբերտ Ղազարյանի սպանության գործը Վանաձորի իրավապահ մարմինների վարույթում չէ, այլ` ՀՀ հատուկ քննչական ծառայության, ինչի մասին բազմիցս հայտարարվել է : Հետեւաբար, Լոռու դատախազությունն անգամ իրավունք էլ չունի եւ չի կարող տվյալ գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: Այդ գործով տեղեկատվություն կարող է տրամադրել Հատուկ քննչական ծառայությունը, կոնկրետ այդ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:
Նշված սպանություններից միայն Նորիկ Զալյանի սպանության գործն է Լոռու ոստիկանության վարույթում:
-Այդ դեպքում, ինչպես ՏԱ օրենքն է նշում, պետք է պատասխանի մեջ նշեիք, թե ով է տիրապետում տվյալ տեղեկատվությանը եւ հարցում ուղարկողին ուղղորդեիք, թե ում դիմի:
Կ. Շ.-Այդ առումով, այո, ընդունում եմ, գուցե մեր թերացումն է, որ պատասխանի մեջ չենք նշել, թե տվյալ տեղեկատվությունը ստանալու համար ում դիմի:
Ի դեպ, Սաքունցը բազմաթիվ հարցումներ է ուղարկում Լոռու դատախազություն, եւ այն հարցումները, որտեղ հարցը ձեւակերպված է եղել հստակ, պատասխան տրվել է կոնկրետ եւ հստակ: Լոռու դատախազությունը կարող է տեղեկատվություն տրամադրել իր գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ եւ տրամադրել այն տեղեկատվությունը, որի տնօրինողն ինքն է: Հանրապետության տարբեր քննչական մարմիններում քննվող գործերի վերաբերյալ տեղեկատվություն ակնկալել Լոռու դատախազությունից ճիշտ մոտեցում չէ: Հարցման հեղինակները, եթե իրոք ցանկանում են տեղեկատվություն ստանալ, ապա պետք է ճիշտ եւ կոնկրետ ձեւակերպեն իրենց հարցումը եւ ճիշտ հասցեագրեն: Եթե դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում, ապա դրա վերաբերյալ տեղեկություններ ուզել Լոռու դատախազությունից, ճիշտ չէ: Իսկ նշված կազմակերպությունից մենք ստացել ենք նաեւ նման հարցումներ, որտեղ հստակորեն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում, իսկ թե ինչու է այդ դեպքում Լոռու դատախազությանը դիմումը հասցեագրում պարզ չէ:
Քաղաքացիական հասարակություն-իրավապահ մարմիններ համագործակցությունը պետք է լինի երկկողմանի եւ ոչ թե ամեն գնով ինչ-որ խախտում գտնելու փորձ արվի: Միգուցե համատեղ համագործակցության ընթացքում լինեն որոշակի խնդիրներ, հետեւաբար պետք է երկուստեք փորձ արվի այդ խնդիրները լուծելու եւ հասնելու ցանկալի արդյունքի:
-Գլխավոր դատախազի պահանջով մարզային դատախազները պետք է լրատվամիջոցների հետ հաճախակի հանդիպեն` իրենց մարզում առկա իրավիճակը ներկայացնելու եւ ծագած հարցերին պատասխանելու նպատակով: Որքանո՞վ է արդյունավետ դատախազություն-լրատվամիջոցներ աշխատանքը:
Կ. Շ.-Այո, գլխավոր դատախազի պահանջն է բոլոր մարզային դատախազներին հնարավորինս լուսաբանել մեր աշխատանքը, տեղեկատվություն տրամադրել կատարված աշխատանքների մասին: Ցանկացած ժամանակ, երբ ինձ դիմել են` անկախ նրանից, թե դա աղմկահարույց գործ է, թե ոչ, լրատվամիջոցներին հրավիրել եմ եւ տվել պահանջվող տեղեկատվությունը (իհարկե, թույլատրվող սահմաններում):
Միգուցե տպավորություն է ստեղծվում, որ շահարկվում է նախաքննության գաղտնիություն ասվածը, սակայն, խնդիրը հետեւյալն է. եթե հանցագործությունը բացահայտված չէ, միգուցե տեղեկատվության հրապարակումը հասարակության համար նախաքննական գաղտնիք չի կարող լինել, բայց նախաքննության համար այն կարող է ունենալ կարեւոր նշանակություն: Ուստի, նախաքննական մարմինը շատ զգուշավոր է գործում:
Իրականում, շատ լավ է, երբ ԶԼՄ-ներն ու հ/կ-ները ակտիվ են, որովհետեւ դա նաեւ պարտավորեցնում է իրավապահ մարմիններին, որն էլ օգնում է ավելի պատասխանատու լինել մեր աշխատանքում, որպեսզի հնարավոր լինի հանրությանը ներկայացնել կոնկրետ արդյունք: Այդ պահանջատիրություն շատ լավ է: Այդ նպատակով ես ինքս մի քանի անգամ գնացել եմ մարզային հեռուստատեսություն եւ ուղիղ եթերով պատասխանել եմ թե լրատվամիջոցների եւ թե բնակչությանը հուզող հարցերին: Ես հանրությունից թաքնվելու խնդիր չունեմ. կատարում եմ աշխատանք, որի համար պատասխանատու եմ հանրության առաջ: