Հրապարակումներ
Հոդվածներ
Հրապարակայնության մուտքը դատախազության համակարգ
03.12.2008
Անահիտ Քոչարյան
Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տրուզյանի հետ
-“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը որքանո՞վ է օգնում դատախազության աշխատանքների թափանցիկությանը:
Ս. Տ.-Դատախազությունը կարեւորում է հասարակության հետ մշտական կապը, տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին եւ հանրությանը: Պետական գերատեսչությունները պարտավոր են պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ, խոսել դժվարությունների եւ բացթողումների մասին, գիտակցել, որ եթե հասարակության մեջ կա տեղեկատվություն ստանալու կարիք, ապա պետական գերատեսչությունների կողմից պաշտոնական, ստուգված տեղեկատվությունը չտրամադրելու փոխարեն այդ դաշտը կլցվի տարաբնույթ ասեկոսեներով, չճշտված տեղեկություններով:
Կարեւորելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, բարձր գնահատելով դրա գործունեությունը` պետք է, սակայն, փաստեմ, որ իրավապահ մարմինները չեն կարող առաջնորդվել միայն այդ օրենքով, քանի որ մեր կողմից տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է նաեւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, “Դատախազության մասին” ՀՀ օրենքով, որովհետեւ գործառույթներն այնպիսին են, որ ոչ բոլոր դեպքերում է, երբ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը կարող է տարածվել դատախազության վրա: Նաեւ ոչ բոլոր հարցումներն են, որոնք հիմնվում են ՏԱ օրենքի վրա, ենթակա բավարարման դատախազության կողմից: Լինում են դեպքեր, երբ ՏԱ օրենքին հղում անելով` փորձում են ստանալ քննչական գործողությունների մասին տեղեկություններ, որոնք արդեն կանոնակարգվում են ոչ թե ՏԱ օրենքով, այլ Քրեական դատավարության օրենսգրքով:
Մեր ազգային օրենսդրությունը հստակորեն չի կանոնակարգում քրեական գործերով զանգվածային լրատվության միջոցներին եւ ըստ այդմ` նաեւ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը: Գործող օրենսդրությամբ՝ տրամադրվող տեղեկատվության ծավալը որոշում է քննիչը, հսկողություն իրականացնող դատախազը՝ նախաքննության շահերից ելնելով: Այս խնդիրը որոշ չափով կանոնակարգվում է Եվրոպայի Խորհուրդի Նախարարների կոմիտեի թիվ 13 հանձնարարականով, որը, ըստ էության, մեզ համար դարձել է գործունեության ուղենիշ:
-Իսկ դատախազության կողմից ի՞նչ քայլերն են կատարվում` դատախազության աշխատանքը հանրության համար առավել մատչելի ու հրապարակային դարձնելու ուղղությամբ:
Ս. Տ.-Դատախազությունը ներդրեց կայք էջ, որից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք` թե լրագրողներ, թե ՀԿ-ներ եւ թե քաղաքացիներ: Բայց ներկայումս մի շարք այլ քայլեր ենք ձեռնարկում: Մասնավորապես, նախատեսում ենք դատախազության մարզային ստորաբաժանումների համար առանձին էջերի ստեղծում, որը, կարծում եմ, հնարավորություն կտա, որ մարզային կառույցներն ավելի ակտիվացնեն իրենց աշխատանքը, ավելի պատասխանատու լինեն իրենց մարզի բնակչության հանդեպ: Այդ ծրագրերը ներկայումս նախնական փուլում են, գաղափարը հասունացել է, անհրաժեշտությունը բխում է նաեւ հենց մարզային դատախազների առաջարկներից:
Ի դեպ, թափանցիկ աշխատանքը չպետք է ինքնանպատակ լինի: Մենք հասկանում ենք, թե ինչի համար պետք է թափանցիկ աշխատենք` իհարկե, որքանով որ դա թույլ է տալիս օրենքը: Պետք է հաշվետու լինենք հասարակությանը: Բայց նաեւ կա խնդիր, թե արդյոք հասարակությունն այսօր պատրա՞ստ է ընկալելու կամ ստանալու այդ տեղեկատվությունը, որ տրամադրում են պետական գերատեսչությունները: Կարծում եմ` ոչ հասարակությունը, ոչ էլ իրավապահ մարմինները դեռեւս պատրաստ չեն աշխատելու բացարձակ հրապարակայնության դաշտում:
-Այսինքն` տեղեկացվածությունը կարող է խանգարե՞լ հանրությանը:
Ս. Տ.-Գիտեք, շատ հաճախ կարեւորելով որեւէ գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը եւ հանրային շահը գերակա համարելով` որոշում ենք տրամադրել տեղեկատվություն այդ պահին նախաքննության ունեցած տվյալների մասին, բնականաբար, այնքանով, որքանով դրա հրապարակումը չի խոչընդոտի հետագա քննությանը: Միաժամանակ հստակորեն ամրագրելով, որ խոսքը գնում է տվյալ օրվա դրությամբ նախաքննության ունեցած տվյալների մասին: Սրանով մենք փորձ ենք անում նաեւ հասարակական վերահսկողությունն ուժեղացնել քննության նկատմամբ, որպեսզի գաղտնիության շղարշով չպարուրվի տվյալ նախաքննությունը:
Սակայն մեր լրատվության միջոցների կողմից դեռեւս հստակ չի ընկալվում նախնական տեղեկություններ ասվածը եւ դա ընդունում են որպես վերջնական արդյունք: Նախաքննությունը մի գործընթաց է, որի ընթացքում պարբերաբար ստուգվում են ստացվող նախնական տեղեկությունները եւ բնականաբար նախաքննության ընթացքում կարող են տարբեր վարկածներ քննվել, տարբեր նոր հանգամանքներ ի հայտ գալ, որոնց մասին նախաքննության այս կամ այն փուլում տեղեկատվություն տրամադրելը ընկալվում է որպես նախաքննական մարմնի վերջնական դիրքորոշում, ինչը ճիշտ չէ: Նախաքննական մարմնի վերջնական դիրքորոշումն արտահայտվում է տվյալ քրեական գործը դատարան ուղարկելով կամ քրեական հետապնդումը դադարեցնելով, վարույթը կարճելով: Ցավոք, անգամ ԶԼՄ—ները այս տարբերությունը չեն զգում:
Բայց, այդուհանդերձ, սա ճանապարհ է, որով մենք պարտավոր ենք անցնել: Նաեւ պետական մարմինները պետք է այն գիտակցումն ունենան, որ իրենք հաշվետու է հասարակությանը իրենց կատարած աշխատանքների համար եւ պարբերաբար պետք է տեղեկատվություն տրամադրեն:
-Միայն դատախազության կայքի հզորացմամբ, խոստովանենք, չի կարելի խոսել դատախազության հրապարակային աշխատանքի մասին, քանի որ դեռեւս ինտերնետից օգտվելը ոչ բոլորին է հասանելի:
Ս. Տ.- Գլխավոր դատախազը կարեւորում է ԶԼՄ-ների հետ մշտական շփումը, ինչը հնարավորություն է տալիս նաեւ կողքի աչքով նայել կատարված աշխատանքին եւ նրա հանձնարարությամբ պարբերաբար ծրագրեր են մշակվում լրագրողների հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու, առավել հրապարակային աշխատելու նոր մեխանիզմներ ներդնելու դատախազության համակարգում:
Պարբերաբար դժգոհություններ էինք ստանում, մասնավորապես, մարզերում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որ դատախազության համակարգում լրատվությունը կենտրոնացված ձեւով է տրվում: Այո, դատախազությունը միասնական կառույց է, եւ տեղեկատվական քաղաքականությունն իրականացնում է միասնական: Այդուհանդերձ, յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանում, մարզ ունի իր առանձնահատկությունը, տեղի են ունենում իրենց տարածքին բնորոշ հանցագործություններ կամ իրենց տարածքում հասարակական մեծ հնչողություն ունեցող գործեր են լինում: Փորձում ենք ներդնել մի մեխանիզմ, համաձայն որի մարզերի դատախազները եւս պարբերաբար պետք է հանդիպումներ ունենան տվյալ մարզի տարածքում գործող լրատվության միջոցների հետ, ներկայացնեն կատարված աշխատանքը, պատասխանեն հարցերին: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների վրա է դրված տեղեկատվության տրամադրումը զանգվածային լրատվամիջոցներին: Եվ այս մեխանիզմը մի քանի մարզերում արդեն սկսել է աշխատել եւ մարզերում տեղի ունեցող հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կազմակերպվում են հանդիպումներ տվյալ մարզի տարածքում գործող լրատվության միջոցների հետ: Կարեւորն այստեղ այն է, որ տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները եւս գիտակցում են այդ հանդիպումների, իրենց տարածքի բնակչության հանդեպ հաշվետու լինելու կարեւորությունը: Արձանագանքները լրագրողների կողմից նույնպես դրական է եւ այդ մեխանիզմը կամաց-կամաց կսկսի գործել բոլոր մարզերում:
Գաղտնիք չէ, որ հասարակական կազմակերպություններին մեր քաղաքացիներն ավելի շատ են վստահում: Եվ ՀԿ-ների միջոցով պարբերաբար տեղեկատվություն տրամադրելը կարող է բացառապես օգտակար լինել: Գլխավոր դատախազությունում այդ աշխատանքը տվել է իր արդյունքը: Երբ գլխավոր դատախազությունը դեռեւս ուներ նախաքննություն իրականացնելու գործառույթ, դատախազության կառուցվածքում գործում էր մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժին, եւ ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում բավականին մեծ առաջընթաց արձանագրվեց նմանօրինակ հանցագործությունների դեմ պայքարում: Քննչական խմբին հաջողվել էր այդ ոլորտով հետաքրքրվող ՀԿ-ների հետ որոշակի վստահության մթնոլորտ ձեւավորել, եւ ՀԿ-ները բավականին արժեքավոր տվյալներ էին տրամադրում դատախազությանը: Արդյունքում, ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում մի շարք հանցագործություններ բացահայտվեցին:
Այս օրինակելի փորձը ուզում ենք տեղափոխել նաեւ հանրապետության մարզեր եւ դարձնել նրանց գործունեության հիմնական ձեւերից մեկը:
-Դատախազության համակարգում հանրության հետ կապերի նոր ստորաբաժանում է ստեղծվել: Որո՞նք են եղել այն ստեղծելու նախապայմանները:
Ս. Տ.-Այո, դատախազության կառուցվածքում ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է կազմակերպամեթոդական եւ հանրության հետ կապերի վարչություն, որը նույնպես խնդիր ունի ավելի զարգացնելու հասարակության հետ համագործակցության մեխանիզմները: Հանրային կապերի վարչության հիմնական գործառույթներից է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ստեղծումը, ձեւավորումը: Արդեն կան մի շարք ՀԿ-ներ, որոնց հետ աշխատում է դատախազությունը: ՀԿ-ների կողմից մշակվել է նաեւ մասնակցային գործակցության մասին կանոնակարգ, որը միջազգային փորձաքննություն է անցել: Այն այժմ դատախազությունում դրվել է ներքին քննարկման:
-Դատախազության աշխատանքում, կարծում եմ, երբեմն խնդիրներ են ծագում` տեղեկատվության ազատության եւ անմեղության կանխավարկածի երկընտրանքի հետ կապված: Այս երկընրանքն ինչպե՞ս է լուծվում, քանի որ տեղեկություններում նաեւ որոշակի տեղ են գրավում նախաքննական գաղտնիք պարունակող տվյալները:
Ս. Տ.-Այ, ՏԱ օրենքի կիրառման առումով հիմնականում այստեղ է խնդիրներ առաջանում, քանի որ հաճախ հարցումներ ենք ստանում, որոնցում, հղում անելով ՏԱ օրենքին, ամբողջական տեղեկատվություն են ուզում: Եվ երբեմն, երբ նրանց չի բավարարում մեր կողմից տրամադրված տեղեկատվությունը, ասում են, թե չեք ուզում տեղեկատվություն տրամադրել:
Խնդիրն այն է, որ դատախազությունը չի կարող իր ունեցած ողջ տեղեկատվությունը հապարակել, քանի որ մենք գործ ունենք անձի անմեղության կանխավարկածի հետ: Միայն հանրային շահի գերակայության պայմաններում է կարելի խախտել այդ սահմանը: Այդ նկատառումներով, դատախազությունը տեղեկատվություն չի տրամադրում ոչ տուժողների, վկաների, մեղադրյալների բնակության վայրի մասին, նրանց ինքնության վերաբերյալ առավել կոնկրետ, այդ թվում` նրանց առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ` անձնական կյանքի մասին տեղեկատվություն: Այս կարգի տեղեկատվությունը մենք չենք կարող եւ չենք հրապարակում, ինչը, միգուցե, որոշակի դժգոհության տեղիք է տալիս:
Անձի անմեղության կանխավարկածը չխախտելու նկատառումներով մենք շատ ժամանակ տեղեկատվություն տրամադրում ենք հետեւյալ ձեւով. օրինակ` “ՀՀ քաղաքացի Արմեն Կիրակոսյան”: Բացի այդ, մենք միշտ մեր ձեւակերպումներում օգտագործում ենք նախաքննական տվյալներ հասկացությունը` շեշտելով, որ խոսքը գնում է միայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների մասին:
-Դատախազության համակարգում, սակայն, վտանգ կա, որ նախաքննական գաղտնիք անվանման տակ կարելի է բազմապիսի ինֆորմացիա թաքցնել:
Ս. Տ.-Նախաքննության գաղնիության սահմանները Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն որոշում է քննչական մարմինը: Միգուցե հանրության համար այնքան էլ ընդունելի եւ/կամ ընկալելի չէ, որ նախաքննական տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտել հետագա նախաքննությանը, բայց քննչական մարմնի համար այդ տվյալը կարող է լինել շատ առարկայական:
Անշուշտ, հանրությունն ուզում է րոպե առաջ ստանալ տեղեկատվություն, սակայն այդ մի քանի րոպեն անգամ կարող է վճռորոշ լինել նախաքննության ընթացքի համար: Նաեւ դրանով է պայմանավորված, որ փոքր-ինչ ուշացումներով է հասարակությանը տեղեկատվություն տրամադրվում: Իհարկե, ես ամեն ինչ սրանով չեմ պայմանավորում, քանի որ տեղեկատվության ուշացումը լինում է նաեւ անբարեխիղճ աշխատանքի արդյունք: Սակայն այս հանագմանքները պետք է հաշվի առնել, քանի որ իրավապահ մարմինների գործունեությանն առնչվող տեղեկատվությունն ունի իր առանձնահատկությունները:
Մանավանդ, որ գործունեության ընթացքում եղել են նախադեպեր, որ այդ պահին նախաքննության ունեցած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դարձել է ԶԼՄ-ների կողմից հետագա շահարկումների առարկա:
Սա մի գործընթաց է, որ պետք է ՀԿ-ների, հասարակական սեկտորի հետ միասին անցնենք, պետք է պարբերաբար հանդիպումներ կազմակերպենք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, քանի որ նրանց ունեցած դժգոհությունները, բողոքները, քննադատությունները, դիտարկումները, նաեւ` գնահատականները օգնում են մեզ ավելի ճիշտ կազմակերպելու մեր աշխատանքները, գտնելու ճիշտ մեխանիզմները, որոնք կկարողանան ապահովել ինչպես անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը, այնպես էլ որոշակի գաղտնիության պահպանումը: Ոսկե միջին գտնելը փոքր-ինչ դժվար է, բայց պետք է փորձենք դա անել համատեղ:
Իհարկե, կան հարցումներ, որոնք նախաքննական գաղտնիության հետ որեւէ առնչություն չունեն, սակայն ձգձգվում է` տեղեկատվության տրամադրման կարգի բացակայության արդյունքում: Երբեմն դեպքեր են արձանագրվում, որ կարող ենք խուսափել քաղաքացիների նմանօրինակ, երբեմն նաեւ` արդարացված բողոքներից, եթե մենք ավելի ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը: Ուստի, ներկայումս փորձ է արվում դատախազության համակարգում ներդնել մի նոր մոտեցում, որը, թերեւս, պետք էր վաղուց ներդնել:
Գլխավոր դատախազի ցուցումով ներկայումս մշակվում է նոր մեխանիզմ՝ ստացված դիմում-բողոքների վերաբերյալ դիմումատուներին իրազեկելու վերաբերյալ: Դատախազությունում մուտք են լինում տարբեր հարցումներ`դիմում-բողոքներ եւ տեղեկատվություն ստանալու հարցումներ: Քրեական գործերի վերաբերյալ ստացվող դիմումների, հարցումների (անկախ ձեւակերպումից) լուծումը Քրեական դատավարության օրենսգրքով է սահմանված, կա հստակ ընթացակարգ: Նաեւ կա տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգ` ՏԱ օրենքի համաձայն: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները տեղեկացված չեն լինում, թե արդյոք դատախազությանն ուղղված իրենց դիմումը ստացվե՞լ է, թե՞ ոչ: Եվ ստիպված են լինում տաբեր հեռախոսազանգերի միջոցով ճշտել, թե արդյոք ստացվել է, որից հետո էլ բավականին ժամանակ են ծախսում` պարզելու համար, թե ում վրա է մակագրվել եւ երբ կարող են ստանալ պատասխանը: Այս պրոցեսը ժամանակատար է, որից էլ առաջ են գալիս դժգոհություններ: Ներկայումս աշխատանքներ են տարվում, մշակվում է մի փաստաթուղթ, որի հիման վրա մոտ ժամանակներս մի մեխանիզմ կներդրվի դատախազության համակարգ, որ երբ Գլխավոր դատախազությունում դիմում-բողոք է ստացվում, ապա քաղաքացուն անմիջապես պետք է ծանուցում ուղարկվի դիմումը ստանալու մասին եւ թե ում է այն մակագրվել:
Թվում է` շատ պարզ մեխանիզմ է, բայց սրա անհրաժեշտությունը դատախազությունում իրոք կա: Կարծում եմ` այս համակարգի ներդրմամբ նաեւ բնակչության շրջանում առկա մի շարք բողոքներ եւ դժգոհություններ իրենց լուծումը կստանան:
Երբ ներդրվի այս համակարգը, կարծում եմ, նաեւ ԻԱԿ-ի օգնությամբ կիրազեկենք հասարակությանը: Սա հենց այն լավագույն մեխանիզմը կլինի, որը կնպաստի “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված նորմերի առավել արդյունավետ իրացմանը: