Հրապարակումներ
Հոդվածներ
Պաշտոնական տեղեկատվությունն արժե 3000 դրամ
01.04.2008
Կարեն Խասիկյան
2008 թվականի մարտի 12-ին ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն «Աքիլես» ՀԿ-ն տեղեկատվական հարցումով դիմել էր ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում նշված է. «Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման սթափության վիճակը որոշելու համար»:
Կազմակերպությունը հարցումով ցանկանում էր պարզել հետեւյալը.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում «լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում (ընդ. 2007թ. փետրվարի 21-ին) նշվում է, որ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն ունի նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ»: Իսկ արտաբյուջետային ֆոնդ վճարումներ կատարելու ենթակա օրենքով սահմանված որոշ դեպքերում վճարման ծավալների ընդունման լիազորությունը հանձնված է ՀՀ կառավարությանը: Վերոնշյալ դեպքերից է օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրումը, որի համար կառավարությունը վճարման չափ է սահմանել 3000 դրամ:
«Սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածում սահմանված է, որ տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում… մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս: Այսինքն ինֆորմացիայի տրամադրումն անվճար է, իսկ վճար գանձվում է միայն տեխնիկական ծախսերը «ծածկելու» համար և այն էլ 10 էջից ավելի տպագիր ինֆորմացիա տրամադրելիս»,-ասում է Է. Հովհաննիսյանը:
ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ միմյանց հակասող իրավական ակտերի առկայության դեպքում կիրառվում է դրանցից ավելի վաղ ընդունվածը. «ՏԱ մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին, մինչդեռ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքն ուժի մեջ է միայն 2007-ի փետրվարի 21-ին:
«Աքիլես» հկ-ն իր գործունեության ընթացքում տարեկան մոտ 180 ելքային նամակ է ունենում, որոնց համարյա կեսը առնչվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը: «Ստացվում է, որ կառավարության տվյալ որոշման պատճառով մենք ահռելի գումարներ պետք է մուծենք Ճանապարհային ոստիկանությանը, իսկ ՀԿ-ն արդյոք ունի՞ այդքան գումար վճարելու հնարավորություն»,- հարցնում է «Աքիլես»-ի նախագահը:
- «Տեղեկատվությունը գումարի դիմաց» սկզբունքով աշխատանքը սահմանափակում է ՀԿ-ների գործունեությունը, և դա կարող է նախադեպ դառնալ այլ մարմինների համար նույն սկզբունքը կիրառելու առումով, -նշում է Է. Հովհաննիսյանը: -Առայժմ մենք դեռ սպասում ենք հարցման գրավոր պատասխանին. եթե տեղեկատվության տրամադրումը մերժվի, դիմելու ենք դատարան:

- Որո՞նք են այդ բավարար հիմքերը և ո՞ր իրավական ակտով են սահմանվում,
- Ինչպիսի՞ն է վարորդի սթափության վիճակը որոշելու կարգը և ո՞ր իրավական ակտով է դա սահմանվում: