Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Գյումրեցի պաշտոնյաներին գնացուցակները չեն հետաքրքրում

25.04.2007

Նունե Արեւշատյան

 

Գնացուցակները փակցվում են հատուկենտ կառույցների  պատերին՝ օրինապահ ձեւանալու եւ հարկ եղած դեպքում բողոքավորների բերանը փակելու համար: Իսկ սրանից տուժում են գյումրեցիները՝ տվյալ ծառայության դիմաց պետականորեն սահմանված գումարի փոխարեն տասը-քսան անգամ ավելի, երբեմն էլ աներեւկայելի գումարներ  վճարելով: Այս մասին բողոքները  բազմաթիվ են:

 

"Ինքնագլուխ գներ" սահմանող  կառույցների շարքում բնակիչներն առաջնահերթ դասում են ՀՀ ոստիկանության անձնագրային բաժինը, նոտարական գրասենյակը, բնակվարչությունը, կառավարչությունները, հիվանդանոցները եւ այլն: Պարզելու համար, թե ինչպես են վերջիններս պահպանում "Տեղեկատվության ազատության մասին" օրենքի պահանջը՝ պատերին  գնացուցակներ փակցնելով, այս անգամ առանձնացրինք Գյումրիի առողջապահական ոլորտը:

 

 Ի զարմանս մեզ` գրեթե բոլոր պոլիկլինիկաների ու հիվանդանոցների պատերին փակցված են գնացուցակներ, ինչն ըստ գյումրեցի լրագրողների` հետեւանք է իրենց կողմից բարձրացված աղմուկի, որի արդյունքում այսօր գյումրեցին քիչ թե շատ ծանոթ է բժշկական հետազոտությունների, վիրահատությունների գներին: Սակայն, սա ընդամենը առաջին հայացքից է այսպես: Իրականում, նշված գները  փակցվում են անորոշ, չհաստակեցված, երկակի բովանդակությամբ եւ բացարձակապես չեն հետաքրքրում բժիշկներին, ինչը շփոթմունք է առաջացնում հիվանդի մոտ:

 

Օրինակ` Գյումրիի թիվ 1-ին պոլիկլինիկայի մուտքի մոտ փակցված գնացուցակում հերթականությամբ շարադրված է, թե սոցիալական որ խմբերի համար են անվճար բժշկական ծառայությունները եւ նույն ցուցակի ներքեւում հատուկ նշվում է, որ վարորդական իրավունք ստանալու նպատակով կատարվող բժշկական հետազոտությունները վճարովի են, նմանապես  վճարովի են եւ  արտերկիր մեկնողների  համար նախատեսված հետազոտությունները: Իսկ թե որքան արժեն այդ ծառայությունները, նշված չէ, ինչն ակնհայտ խոսում է գինը նշելուց միտումնավոր խուսափելու մասին:

 

Բնակիչների մեկնաբանությամբ պատճառն այն է, որ այս երկու ծառայությունները բժիշկների ամենաեկամտաբեր աղբյուրներն են, ու այս դեպքում պետական գինը հրապարակել նշանակում է` "սեփական բիզնեսին խփել": Նույն պոլիկլինիկայի այսպես կոչված գնացուցակում մեզ համար տարօրինակ թվաց եւս մեկ հայտարարություն, որով հիվանդներին կոչ էր արվում անվճար դեղորայք ստանալու համար դիմել պոլիկլինիկայի տնօրինությանը: Իսկ թե ո՞ր դեղորայքն է անվճար տրամադրվում եւ ու՞մ է այն հասնում, անհայտ է:

 

Սակայն  Գյումրու մեկ այլ՝ Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայում, հստակ նշված է, թե որ հիվանդներին եւ ինչ դեղեր ← Վերադառնալ ցուցակին