Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

ՀՀ քաղաքացին Եվրադատարանում պաշտպանում է տեղեկատվություն ստանալու իր իրավունքը

13.12.2006

Անահիտ Ստեփանյան

2004թ. «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան խախտված տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքը վերականգնելու պահանջով։ Բողոք-գանգատը ներառում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածների խախտում` այդ թվում` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի:

 

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը» 26.05.03թ. թիվ 191 դիմումով խնդրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ընդունված կարգի համաձայն, հնարավորություն տալ ստանալու Ազգային Ժողովի 2003թ. ընտրություններին վերաբերող մի շարք փաստաթղթերի պատճեներ, մասնավորապես`

1.         2003թ. մարտի 12-ից հետո ՀՀ ԿԸՀ ընդունած բոլոր որոշումների պատճեները,

2.         2003թ. մարտի 12-ից հետո ՀՀ ԿԸՀ նիստերի բոլոր արձանագրությունների պատճեները,

3.         ՀՀ ԱԺ համամասնական ընտրական ցուցակով առաջադրված կուսակցությունների /կուսակցությունների դաշինքների/ նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների եւ ծախսերի հաշվառման կարգի 3-րդ կետի համաձայն բացված գրանցամատյանի պատճենը:

 

ԿԸՀ-ը անպատասխան է թողել դիմումատուի հարցումը:

Նշյալ գանգատի առնչությամբ Եվրադատարանը գործով պատասխանող կողմ հանդես եկող ՀՀ կառավարությանը ի թիվս այլ հարցադրումների ներկայացրել է, նաեւ այն, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմումատուին տեղեկությունները չտրամադրելով արդյոք չի՞ խախտել Դիմումատուի` տեղեկություն ստանալու իրավունքը, որը երաշխավորված է Ընտրական օրենսգրքի 30-րդ եւ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով»:

 

Սակայն կառավարությունը պնդում է, որ Դիմումատուի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում առկա չէ` հետեւյալ հիմնավորումներով`

            Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի սահմանում պետական մարմնի` իր կամքին հակառակ տեղեկատվության տրամադրման պոզիտիվ պարտականություն,

            Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի չէ սույն գործի հանգամանքների նկատմամբ,

            Դիմումատուն չի դիմել ԿԸՀ` տեղեկատվություն ստանալու խնդրանքով,

            Դիմումատուի պահանջած տեղակատվության չտրամադրումը չի խախտում «տեղեկատվության ազատության» էությունը:

 

Կառավարությունը տվյալ գործի կապակցությամբ ներկայացնում է նաեւ մի շարք այլ առարկություններ, որոնցում պնդում է. «... Կոնվենցիայի 10-րդ հոդվածը ... չի պարտավորեցնում պետական իշխանություններին տարածել իրենց կամքին հակառակ տեղեկատվություն»: Սակայն տեղեկատվության տրամադրումը չպետք է կամային բնույթ կրի, հատկապես եթե այն ներկայացնում է հանրային շահ:

 

Թեեւ Դիմումատուն ունի իր հարցման ուղարկումը հավաստող փոստային անդորրագիր, սակայն կառավարությունը պնդում է, որ Դիմումատուն փաստացիորեն չի դիմել ԿԸՀ (չնայած ԿԸՀ-ը եւս չի հերքում իրեն

← Վերադառնալ ցուցակին