Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Ուսանողներն արթնացնում են պաշտոնյաներին

19.02.2007

Սոնա Մարտիրոսյան

Մարիաննա Փայտյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ

Արդեն երկու տարի է՝ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները §ԶԼՄ եւ օրենսդրություն¦ առարկայի շրջանակներում տեղեկատվություն ստանալու հարցումներ են ուղարկում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ` պարզելու, թե որքանով է պաշտպանված իրենց` ուսանողների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը:

 

2006 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները տեղեկատվություն ստանալու 72 հարցում են ուղարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ:

 

72 հարցումից 36-ն ուղղված է եղել պետական կառավարման, 23-ը` տեղական ինքնակառավարման, 9-ը` հանրային նշանակության մարմիններին, 2-ը` դատարան եւ 2-ը` դատախազություն:

 

Տեղեկատվություն ստանալու հարցումները կազմելիս ուսանողներն առաջնորդվել են ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածներով եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

 

Ընդհանուր առմամբ ուղարկվել է 72 հարցում, որոնցից.

43 (60%) հարցման դեպքում ստացվել է լիարժեք գրավոր պատասխան: 5 (7%) հարցման հասցեատերերը տրամադրել են թերի կամ հարցմանը չառնչվող պատասխաններ:

14 (19%) հարցում մնացել է անպատասխան:

5 (7%) հարցում մերժվել է, որոնցից 3 (4%) դեպքում մերժումն օրինական է եղել, 2 (3%) դեպքում` անօրինական: Բոլոր մերժումները եղել են գրավոր:

4 (6%) հարցման դեպքում հղում է արվել այլ մարմնի վրա:

1 (1%) հարցում չի հասել հասցեատիրոջը:

 

Եթե համեմատենք անցած տարվա արդյունքների հետ, ապա դրական փոփոխությունն ակնհայտ կդառնա: Եթե 2005թ.-ին լիարժեք պատասխան տրվել է 53%-ին, ապա 2006թ.-ին` 60%-ին, 2005թ.-ին անպատասխան թողնվել է հարցումների 27%-ը, իսկ 2006թ.-ին` ընդամենը 19%-ը:

 

3 հարցման դեպքում հղում է կատարվել այլ մարմնի վրա: Այս 3 հղումներից մեկի դեպքում հասցեատերն ինքն է հարցումը փոխանցել համապատասխան գերատեսչություն. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն իրեն հասցեագրված հարցումն ուղարկել էր «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոն, որտեղից լիարժեք պատասխան է ստացվել 30-օրյա ← Վերադառնալ ցուցակին