Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Մամուլի ծառայություններ եւ լրագրողներ փոխհարաբերությունները Հայաստանում

14.03.2007

Գայանե Առաքելյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա

Առանց տեղեկատվության ազատության հնարավոր չէ պատկերացնել լրագրողի ազատ եւ ինքնուրույն գործունեություն:

Լրագրողի բոլոր իրավունքներն ու պարտականությունները սկիզբ են առնում հասարակության` իրադարձությունների եւ կարծիքների մասին տեղեկացված լինելու իրավունքից: Իսկ տեղեկանալու եւ հասարակությանը տեղեկացնելու համար լրագրողն իր գործունեության ընթացքում անընդհատ պետք է հավաստի աղբյուրներից ինֆորմացիա ստանա` սկսած պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ տեղական ինքնակառավարման մարմիններ: 

 

Ի՞նչ են ասում մամլո ծառայությունների աշխատակիցները.

Ուսումնասիրելով ՀՀ 15 նախարարությունները` պարզեցինք, որ լրագրողների հետ աշխատում են կա՛մ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարները, կա՛մ մամուլի քարտուղարները: Նախարարությունների շարքում կային նաեւ այնպիսիները, որոնք ունեն ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը:

 

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ, լրատվության պատասխանատու Հայկուհի Գեւորգյանի հավաստմամբ նախարարություններից առաջինն են, որ 2002 թվականի դեկտեմբերին ստեղծել են վերոնշյալ բաժինը. "Մենք հպարտանում ենք, որ կառավարման մարմիններում առաջինն էինք, որ ունեցանք հասարակայնության հետ կապերի բաժին: Կային մարմիններ, որ ունեին միայն մամլո քարտուղար: Մենք մեր առջեւ խնդիր դրեցինք` հասարակությանը տեղեկացնել լրատվամիջոցների եւ ինտերնետի օգնությամբ: Այդպես էլ արեցինք, հիմա էլ շարունակում ենք":

 

Այս նախարարության օրինակով մյուսները սկսեցին աշխատել ավելի ուշ` 2004 թվականի մարտից, երբ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց: Բայց օրինակ` "ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը դեռ նոր է ձեւավորվում",- տեղեկացրեց հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարգարիտա Գեւորգյանը: Նա նշեց նաեւ, որ դեռ չունեն մամուլի քարտուղար։ "Դեռ բաժիններ կան, որ ձեւավորված չեն: Այն, ինչ որ ես եմ անում, դա մամլո տեսությունն է, ներկայացնում եմ նախարարին, լրագրողների հետ ոչ մի կապ էլ ես անձամբ չեմ հաստատում":

 

ՀՀ կառավարության 2004 թ.-ի մայիսի 6-ի համար 17 որոշմամբ կանոնակարգվում են գործադիր մարմինների հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի եւ մամուլի քարտուղարի գործառույթները: Մարգարիտա Գեւորգյանը` որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է աշխատում 2006 թ.-ի մայիսից:

 

Ստացվում է, որ շուրջ յոթ ամիս է նախարարությունն առանձնանում է ու ձեւավորվում, մամուլի ծառայության աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ ← Վերադառնալ ցուցակին