Հրապարակումներ
Հոդվածներ
Գործադիր իշխանություն - հանրություն երկխոսության ճանապարհին
01.02.2006
Անահիտ Ստեփանյան
Տեղեկագիր 16
Կառավարության աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նրա թափանցիկությամբ, հաշվետու եւ բաց լինելով, որն էլ իր հերթին նպաստում է գործադիր իշխանություն-շարքային քաղաքացիներ կապի ամրապնդմանը: Այս յուրատեսակ երկխոսության արդյունքում էլ կազմավորվում է հանրության մասնակցային եւ վերահսկողական ինստիտուտը, որի առկայությամբ կառավարության եւ նրա ստորաբաժանումների աշխատանքները դառնում են հասցեական: Այստեղ թերեւս պետք է առանձնահատուկ նշել տեղեկատվության մատչելիության կարեւորությունը, առանց որի վերոնշյալ գործընթացները կլինեն թերի:
Հանրային ծառայություններն ապահովող պետական քաղաքականության մշակման գործում քաղաքացիների մասնակցությունն ավելի առարկայական դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը դեռեւս 2004թ. ընդունեց թիվ 17 արձանագրային որոշումը` «Հանրապետական գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման օրինակելի կանոնադրության, հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարի գործառույթների մասին»: Այս փաստաթղթով իրավական հարթություն տեղափոխվեց գործադիր իշխանություն-հանրություն երկխոսությունը: Վարչապետի վերոնշյալ որոշման համաձայն գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի սորաբաժանումները, ինչպես եւ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարը պարտավորվում են մշակել պետական մարմնի լրատվության եւ հասարակայնության հետ համագործակցության քաղաքականությունը, ապահովել այդ քաղաքականության իրականացումը:
Տեղեկագիր 16
Կառավարության աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նրա թափանցիկությամբ, հաշվետու եւ բաց լինելով, որն էլ իր հերթին նպաստում է գործադիր իշխանություն-շարքային քաղաքացիներ կապի ամրապնդմանը: Այս յուրատեսակ երկխոսության արդյունքում էլ կազմավորվում է հանրության մասնակցային եւ վերահսկողական ինստիտուտը, որի առկայությամբ կառավարության եւ նրա ստորաբաժանումների աշխատանքները դառնում են հասցեական: Այստեղ թերեւս պետք է առանձնահատուկ նշել տեղեկատվության մատչելիության կարեւորությունը, առանց որի վերոնշյալ գործընթացները կլինեն թերի:
Հանրային ծառայություններն ապահովող պետական քաղաքականության մշակման գործում քաղաքացիների մասնակցությունն ավելի առարկայական դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը դեռեւս 2004թ. ընդունեց թիվ 17 արձանագրային որոշումը` «Հանրապետական գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման օրինակելի կանոնադրության, հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարի գործառույթների մասին»: Այս փաստաթղթով իրավական հարթություն տեղափոխվեց գործադիր իշխանություն-հանրություն երկխոսությունը: Վարչապետի վերոնշյալ որոշման համաձայն գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի սորաբաժանումները, ինչպես եւ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարը պարտավորվում են մշակել պետական մարմնի լրատվության եւ հասարակայնության հետ համագործակցության քաղաքականությունը, ապահովել այդ քաղաքականության իրականացումը:
Իսկ ինչպիսի՞ պատկեր էր մինչ այդ որոշման ընդունումը: Որեւէ առաջնային եւ ոչ այնքան էական հարցի պատասխան ստանալու համար յուրաքանչյուր ոք ստիպված էր լինում դիմելու առնվազն 4 պետական պաշտոնյայի, քանի որ ստեղծվում էր մի յուրատեսակ փակ օղակ, որտեղ ամեն մեկն իր հերթին պատասխանատվությունից խուսափելու նպատակով տվյալ հարցի ատասխանատու համարում էր մեկ ուրիշին, որն էլ իր հերթին հարցատուին ուղորդում էր դիմել մեկ ուրիշի... Եվ այսպես շարունակ: Նմանօրինակ իրավիճակներում չէր օգնում անգամ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Չնայած, որ համաձայն այս օրենքի 7-րդ հոդվածի`
• նախարարություններն օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում եւ հրապարակում են իրենց կողմից տեղեկություն տալու կարգը, որը պետք է փակցնեն իրենց գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում.
• նախարարությունները պարտավոր են անհապաղ հրապարակել կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնել իրենց տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է նպաստել պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգի, հանրության առողջությանն ու բարքերի վերկանգնմանը, կանխել շրջակա միջավայրին եւ անձանց սեփականությանը սպառնացող վտանգը.
• նախարարությունները տարին առնվազն մեկ անգամ հրապարակում են իրենց գործունեությանն առնչվող հետեւյալ տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները.
1. հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները.
2. բյուջեն.
3. գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.
4. հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.
5. աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը.
6. շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
7. հասարակական միջոցառումերի ծրագրերը.
8. քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը.
9. աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).
10. տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը.
11. ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը.
12. սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
13. սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Թերեւս, իրավական տեսանկյունից քաղաքացու տեղեկատվություն հայցելու եւ ստանալու իրավունքը պաշտպանված է, սակայն ներկա իրավիճակը գալիս հակառակն ապացուցելու. ՀՀ պետական կառավարման մարմիններուն որոշ չափով դեռեւս պահպանված են չինովնիկական փաստաթղթային քաշքշուկները: Գործադիր մարմինների հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները կարծես թե ավելի շատ զբաղվում են սեփական գերատեսչության կամ նույնիսկ որոշակի պաշտոնյաների PR-ով, քան հանրությանը օբյեկտիվ տեղեկատվույթուն տրամադրելով: Նշյալ կարծիքի հետ մասամբ համամիտ է նաեւ ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը: Հետեւապես «այսօր կառավարությունը որոշակի աշխատանքներ է կատարում, որպեսզի գերատեսչությունների համապատասխան կառույցները ծառայեն իրենց բուն նպատակին: Այն է` ապահովեն առաջին հերթին կառավարության հրապարակայնությունը, ինչպես եւ ժամանակին, օբյեկտիվ, ամբողջական եւ սպառիչ տեղեկատվությամբ ապահովեն շահառուներին` քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, եւ, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր տվյալ տեղեկատվության կարիքն ունեն»:
Գործադիր իշխանությունների հանրության համար բաց եւ հաշվետու աշխատանքին նպաստում է նաեւ ինչպես կառավարության, այնպես էլ նախարարությունների էլեկտրոնային տեղեկատվական էջերի առկայությունը եւ անխափան սպասարկումը: Նշյալ գործառույթը` համապատասխան կառավարության 2004թ. թիվ 17 արձանագրային որոշման, պետք է իրականացնի եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժնումը, եւ գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարը:
Այժմ փորձենք պարզել, թե իրականում ինչպիսի վիճակում են գտնվում պետական կառավարման մարմինների ինտերնետային պաշտոնական սայթերը: Սկսենք կառավարությունից, որի հասցեն է`
Նախարարությունների պաշտոնական սայթերը ուսումնասիրելիս թերեւս պետք է սկսել Արտաքին գործերի նախարարությունից`
Պատշաճ կերպով է գործում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
www.mss.am եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի www.mfe.gov.am ինտերնետային պաշտոնական սայթերը:
Պաշտպանության նախարարությունը զբաղեցրել է www.mil.am դոմեյնը: Եթե այն դիտարկենք տեղեկատվության օգտակարության տեսանկյունից, ապա կհամոզվենք, որ գտնվում է շատ աղքատիկ վիճակում: Մամուլ կամ հրապարակումներ էջերը չեն գործում: Սայթի գրեթե միակ առավելությունը համապատասխան օրենսդրական ակտերի եւ օրենսդրության առկայությունն է:
Էներգետիկայի նախարարության www.minenegy.am սայթի համար կարելի է տալ ժողովրդական տիպիկ բնորոշումներից մեկը` «Անունը կա, ամանումը չկա»:
Տրանսպորտի եւ կապի նախարարության www.mtc.am սայթում գործում է PR-ի սկզբունքը: Սույն թվականի փետրվարի մեկից ՀՀ-ում թվային կայանների համար գործում են հեռախոսային նոր սակագներ: Յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրում է, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս դա պատահեց, որքանո՞վ էր դա համապատասխանում «Արմենտելի» պայմանագրին եւ այլն: Սակայն նշյալ նախարարությանմ ինտերնետային էջում չկա այս հարցերին առնչվող որեւէ տեղեկատվություն: Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ մանրակրիտ ներկայացված է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներում: Համաձայնենք, որ դա բավականին օգտակար տեղեկատվություն է:
Բավականին անշուք վիճակում է գտնվում կրթության եւ գիտության նախարարության www.edu.am ինտերնետային սայթը: Որոշ էջեր դատարկ են կամ իբր գտնվում է պատրաստման փուլում:
Ցավալի է, բայց փաստ. մենք, որ աշխարհին բարձրագոչում ենք մեր մշակույթով ու մշակութային հարստությամբ, չունենք համապատասխան նախարարության ինտերնետային կայք: Անգամ նմանօրինակ որեւէ հասցե գոյություն չունի: Եվ դա այն պարագայում, երբ այս տարին ՌԴ-ում եւ Ֆրանսիայում հայտարարված են Հայաստանի տարի, որոնք իրենցից ենթադրում են անպայմանորեն հայկական մշակութային օրեր եւս, եւ եթե, Աստված մի արասցե, տվյալ պետություններում ապրող որեւէ մարդ ցանկանա ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից տարվող մշակութային քաղաքականությանը, ապա պետք է զարմանքով փաստի, որ չկա համապատասխան կայք, որտեղից հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Քաղաքաշինության նախարարությունը եւս զուրկ է ինտերնետաին կայք ունենալու «հաճույքից»: Տարածքային կառավարման նախարարությունը բացի ինտերնետային կայք չունենալը, չունի անգամ էլեկտրոնային փոստի հասցե:
Նախարարությունների գործող պաշտոնական էլեկտրոնային սայթերի եւ դիզայնը, եւ կառուցվածքը, եւ ինֆորմացիոն հագեցվածությունը շատ բազմազան են ու իրարից տարբեր, ինչը սպառողի համար համապատասխան տեղեկատվություն փնտրելիս դժվարություններ են ստեղծում: ՀՀ գործադիր մարմինը սկսել է աչալրջորեն հետեւել վեբ կայքերի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Կառավարության մամուլի եւ հասարակայնության կապերի վարչության պետը առաջարկում է ստեղծել վեբ կայքերի պատրաստման ընդհանուր, պորտալային մեխանիզմ, որոնք մոդելային տարբերակով կառաջարկվեն նախարարություններին:
Այս խնդիրը պետական հոգածության կարիք ունի, քանի որ նախարարությունների ինտերնետային էջերը հիմնականում ստեղծվել են որոշակի դրամաշնորհների շրջանակներում, իսկ հետագայում` համապատասխան ծրագրի ավարտից հետո, մնացել է զուտ նրանց սպասարկումը: Կառավարության մամուլի եւ հասարակայնության կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը կարծում է, որ «ըստ էության, նման սայթերը չեն գործում, այլ պարզապես որոշակի դոմեյներ են զբաղեցնում»: Եվ շատ ամոթալի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում ՀՀ գործադիր իշխանությունը ի վիճակի չէ յուրաքանչյուր նախարարությունում ստեղծել եւ պատշաճ կերպով սպասարկել ընդամենը մեկ ինտերնետային համապատասխան սայթ:www.ArmeniaForeignMinistry.am: Այստեղ ամեն ինչ կանոնակարգված է, տեղակատվությունը հագեցած է եւ սպասարկումը` անխափան:
Արդարադատության նախարարության www.justice.am սայթը նույնպես գտնվում է նորմալ վիճակում: Այստեղ գործում է Հայաստանի Իրավական Տեղեկատվության Համակարգ (ՀԻՏՀ) (Armenian Legal Information System (ARLIS)), որն իրականացնում է ՀՀ-ում գործող իրավական ակտերի պաշտոնական էլեկտրոնային հրապարակումը:
Բնապահպանության նախարարության www.mnpiac.am ինտերնետային էջի նպատակների շարքում առանձնացվում է , որ «էջը նպատակ ունի օպերատիվորեն տեղեկացնել բնության պահպանության ուղղությամբ նախարարությունում կատարվող աշխատանքների, նախաձեռնությունների մասին: Այն նաեւ կոչված է նպաստելու առողջության եւ բարեկեցության համար բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու յուրաքանչյուր մարդու իրավունքի իրագործման ապահովմանը, բնապահպանական որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության ապահովմանը, ինչպես նաեւ տեղեկությունների տրամադրման մատչելիությանը»: Ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ նշյալ վեբ կայքի ստեղծման ժամանակ նրա գոյությունը մեծ կարեւորություն են տվել, սակայն ժամանակի ընթացքում նրա սպասարկումը դադարել է: Օրինակ, Երեվան-Էկո էջը վերջին անգամ 16.04.2003 է թարմացվել: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո արտասահմանյան ֆինանսական աջակցությամբ իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ցանկի տվյալները վերջին անգամ նորացվել են 2003թ. ապրիլին:
Առողջապահության նախարարության www.arminhealth.am եւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության www.minted.am սայթերը հոդվածի պատրստման պահին չէին գործում:
Գյուղատնտեսության նախարարության www.minagro.am ինտերնետային էջում կարդում ենք. «Այս կայքը գյուղատնտեսության զարգացման միտումների, գործառույթների, հիմնախնդիրների նկատմամբ շահագրգիռ մոտեցում ունեցող մարմիններին, կազմակերպություններին, անհատներին ուղղված բաց երկխոսության հրավեր է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից»: Այստեղ տեղեկատվությունը տրված է մատչելի ու սպառիչ ձեւով, սակայն նկատելի չէր երկխոսության որեւէ միտում:www.gov.am: Սայթը սկսվում է ՀՀ վարչապետի ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասված է. «Կառավարությունն անչափ կարեւորում է հասարակության համար բաց, հրապարակային աշխատաոճը, որին է միտված նաեւ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցով տեղեկությունների տրամադրումն ու փոխադարձ կապի ապահովումը»: Կառավարության ինտերնետային էջից կարելի է տեղեկանալ գործադիր իշխանության տնտեսական քաղաքականությանը, իրագործվող ծրագրերին, բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ օպերատիվ տեղեկություններ ստանալ կառավարությունում տվյալ օրը տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների, կայացված որոշումների մասին: