Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

ԻԱԿ-ն ամփոփում է չսահմանված վայրերում աղբ թափելու համար մարզերում կիրառված տուգանքները

31.08.2020

 Մարզեր

Անցած 5 տարիների ընթացքում չսահմանված վայրերում աղբ թափելու համար ՀՀ բոլոր մարզերում տուգանվել է ընդամենը 58 ֆիզիկական եւ իրավաբանական անձ։ Ըստ ստացված  պաշտոնական պատասխանների՝ վարչական պատասխանատվության ամենամեծ թիվն արձանագրվել  է Կոտայքի մարզում՝ 16 դեպք։ Երկրորդ տեղում  Լոռին է՝ 15 դեպքով, 10-ական արձանագրությամբ  հաջորդում են Արարատի և  Գեղարքունիքի մարզերը։ Իսկ Տավուշի և Արագածոտնի մարզերում անցած 5 տարիների ընթացքում ընդամենը մեկական վարչական վարույթ է հարուցվել աղբը չսահմանված վայրում թափողների նկատմամբ։ Շիրակի և Վայոց ձորի մարզերում, որոնք ևս տուրիստական ակտիվ ուղղություններ են,  չսահմանված վայրում աղբ թափելու համար որևէ անհատ կամ կազմակերպություն չի տուգանվել:

Այս տվյալները ստացվել են ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու հարցումների շնորհիվ, որոնց նպատակն էր պարզել, թե որքանով են մարզային իշխանություններն ու համայնքները քայլեր ձեռնարկում՝ կանխելու մարզերում չսահմանված վայրերում աղբ թափելու պրակտիկան և պատժելու օրինախախտներին, ովքեր շրջակա միջավայրը վերածում են աղբավայրի։

2020թ-ի հուլիսի 28-ին ԻԱԿ-ը էլեկտրոնային հարցմամբ դիմել է ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ խնդրելով տրամադրել տվյալներ վերջին 5 տարվա ընթացքում կիրառած տուգանքների վերաբերյալ, թե չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի քանի դեպք է արձանագրվել՝ ըստ տարիների:

 

Բոլոր մարզպետարանները տրամադրել են լիարժեք պատասխան: Արդյունքներն ամփոփված են ստորև աղյուսակում։

 

Մարզ

2016-2020թթ. տուգանքների թիվը

 

Կոտայք

16  ֆիզիկական անձ

Լոռի

2    իրավաբանական անձ

13  ֆիզիկական անձ

Արարատ

  իրավաբանական անձ

6    ֆիզիկական անձ

Գեղարքունիք

10  ֆիզիկական անձ

Սյունիք

1   իրավաբանական անձ

2   ֆիզիկական անձ

Արմավիր

1   իրավաբանական անձ

1   ֆիզիկական անձ

Արագածոտն

1  ֆիզիկական անձ

Տավուշ

1   ֆիզիկական անձ

Շիրակ

0

Վայոց Ձոր

0

 Ընդամենը

58

 

Վարչական պատասխանատվության արձանագրված դեպքերի ամենափոքր թիվը Տավուշի և Արագածոտնի մարզերում է՝ անցած 5 տարիների ընթացքում ընդամենը մեկական վարչական վարույթ յուրաքանչյուր մարզում։ Դիտարկվող ժամանակահատվածում Շիրակի և Վայոց ձորի մարզերում չսահմանված վայրում աղբ թափելու համար որևէ անհատ կամ կազմակերպություն չի տուգանվել:

Ընդհանուր առմամբ, այսպիսով, հանրապետության  10  մարզում 5  տարվա ընթացքում արձանագրվել է չնախատեսված վայրում աղբ թափելու համար ֆիզիկական անձանց՝ վարչական պատասխանատվության ենթարկելու 50 և իրավաբանական անձանց՝ 8 դեպք, ընդհանուր առմամբ՝ 58  դեպք։

Երեւան

Մայրաքաղաքում անցած 5 տարում չնախատեսված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվության ենթարկելու վիճակագրությունը շատ ավելի հուսադրող է. վարչական իրավախախտման 590 դեպք է արձանագրվել. պատասխանատվության է ենթարկվել 8 իրավաբանական և 582 ֆիզիկական անձ:

Այս աղյուսակում վարչական պատասխանատվության դեպքերի մանրամասն վիճակագրությունն է՝ ըստ մայրաքաղաքի  համայքների.

                                                         

 Համայնք

2016-2020թթ. տուգանքների թիվը

 

Կենտրոն

126   ֆիզիկական անձ

Շենգավիթ

81  ֆիզիկական անձ

Նոր-Նորք

2    իրավաբանական անձ

74    ֆիզիկական անձ

Արաբկիր

3  իրավաբանական անձ

71 ֆիզիկական անձ

Մալաթիա Սեբաստիա

53   ֆիզիկական անձ

Քանաքեռ-Զեյթուն

52  ֆիզիկական անձ

Դավթաշեն

1  իրավաբանական անձ

Տավուշ

42   ֆիզիկական անձ

Էրեբունի

1 իրավաբանական անձ

33 ֆիզիկական անձ

Աջափնյակ

26 ֆիզիկական անձ

Ավան

1 իրավաբանական անձ

22 ֆիզիկական անձ

Նուբարաշեն

2 ֆիզիակական անձ

Նորք Մարաշ

0

 Ընդամենը

590

 

Կենտրոն համայնքը վարչական պատասխանատվության արձանագրված 126 ցուցանիշով մայրաքաղաքում բացարձակ առաջատարն է,  81 դեպքով հաջորդում է Շենգավիթը, երրորդ տեղում  Նոր Նորքն է՝ 76 դեպքով:  Տուգանքների ամենացածր ցուցանիշը  Նուբարաշեն համայնքում է արձանագրվել՝ 2  դեպք, իսկ Նորք Մարաշում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ պատասխանատվության չի ենթարկվել:

 

← Վերադառնալ ցուցակին