Հրապարակումներ
Հոդվածներ
Հաղորդումներ ազդարարման համակարգով
21.05.2020
2020 թ. մայիսի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր պետական կառավարման մի շարք մարմիններ՝ խնդրելով տրամադրել կառույցի ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու անձի անունը, զբաղեցրած պաշտոնը և կոնտակտային տվյալները, ինչպես նաև պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ ներկայացված են վերոնշյալ տվյալները։ Կառույցներին խնդրել էինք ներկայացնել նաև տվյալներ, թե ներքին և արտաքին ազդարարման քանի դեպք է գրանցվել վերջին մեկ տարվա ընթացքում։
Հարցումներն ուղարկվել են հետևյալ մարմիններ․
- Վարչապետի աշխատակազմ և նախարարություններ- 13 հարցում,
- Ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն - 2 հարցում։
Ըստ պաշտոնական պատասխաններում ներկայացված տվյալների՝ վերոնշյալ բոլոր մարմիներն ունեն ներքին և արտաքին ազդարարման համար պատասխանատու անձ և բոլոր կառույցների դեպքում լիազոր անձի մասին տվյալները տեղադրված են պաշտոնական կայքերում։
Ստացված տվյալների համաձայն՝ նախարարություններից միայն Շրջակա միջավայրի նախարարությունում է գրանցվել ազդարարման մեկ հաղորդում (http://www.givemeinfo.am/hy/case/2982/)։ Ֆինանսների նախարարությունում արձանագրվել է մեկ բանավոր հաղորդում, որը սակայն «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով չի հանդիսացել ազդարարում:
Վարչապետի աշխատակազմի և մյուս նախարարությունների ներքին և արտաքին ազդարարման համակարգի միջոցով վերջին մեկ տարվա ընթացքում որևէ հաղորդում չի գրանցվել։
Մեծ թվով արտաքին ազդարարման հաղորդումներ են գրանցվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից (http://www.givemeinfo.am/hy/case/2975/) ։ Արտաքին ազդարարման կարգով 2019 թվականի ընթացքում լիազոր մարմնին ներկայացվել է 188, իսկ 2020 թվականի մայիսի 10-ի դրությամբ՝ 46 հաղորդում։ Սակայն, նշյալ ժամանակահատվածում ներքին ազդարարման կարգով որևէ հաղորդում կրկին չի ներկայացվել։