Հրապարակումներ
Հոդվածներ
Պետական կառավարման պաշտոնական կայքերի ծախսի 2018-2019 թթ.-ի թվաբանական պատկերը
09.04.2020
Պետական մարմինների կողմից պաշտոնական կայքերի ստեղծման, վերամշակման և վերազինման նպատակով ծախսված գումարների չափն ու աղբյուրները հստակեցնելու համար 2020 թվականի մարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 37 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչքան գումար է ծախսվել 2018-2019 թթ.-ի ընթացքում պաշտոնական կայքերի ստեղծման, վերազինման նպատակով, ինչպես նաև հստակեցնել, թե այդ գումարների որ մասն է պետբյուջեից։
Ստացված պաշտոնական պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2018 թվականին ստեղծվել և/կամ վերազինվել, վերամշակվել է 14 կայք, իսկ 2019 թվականին՝ 73, որից 62-ը ԱԳՆ-ի կողմից։
2018-2019թթ. ընդհանուր այս նպատատով ծախսվել է 90․956․495 ՀՀ դրամ։
2018 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ պաշտոնական կայքերի ստղծման/վերազինման գործընթացի համար ծախսվել է 22.228․741 ՀՀ դրամ, որից 14․830․000 ՀՀ դրամը տրամադրվել է պետական, իսկ 7․398․741-ը տարբեր միջազգային դրամաշնորհային ծրագրերի բյուջեներից։
2019 թավականին նույն նպատակներով օգտագործվել է 68․727․754 ՀՀ դրամ գումար։ Դրա զգալի մասը՝ 65․963․354 ՀՀ դրամը պետական մարմինների կայքերի նպատակով տրամադրել են տարբեր միջազգային կազմակերպություններ։ Եվս 2․764․400 ՀՀ դրամ գումար հատկացվել է պետական բյուջեի կողմից։
Հարկ է նշել, որ այս գումարների մեջ ներառված չեն կայքերի սպասարկմամբ զբաղվող մասնագետների աշխատավարձերը և կայքերի տարեկան սպասարկման համար նախատեսված պարտադիր ծախսերը։