Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

30.08.2021 Ընտրությունների լուսաբանման հուշաթերթիկ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել է ընտրությունների լուսաբանման հուշաթերթիկ, որի «զրպարտություն» և «վիրավորանք» բաժինները ստեղծվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ակաջցությամբ։

17.08.2021 Ազգային ժողովն անցնում է «փակ ռեժիմի՞»

Մամուլը պիտի հետևի, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը, որքան արդյունավետ է գործում այն և այդ մասին տեղեկացնի հանրությանը՝ տալով ժամանակին, ամբողջական և ստույգ տեղեկատվություն։ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը, հետևաբար և խախտում հասարակության՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը։

23.07.2021 Իրական սեփականատերերի թափանցիկությունը Հայաստանում

Կարևորելով իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև կառավարություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը՝ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը իրական սեփականատերերի բացահայտմանը նվիրված համաժողովում անդրադարձավ գործընթացում առկա մարտահրավերներին։ Նա իր ելույթում մեդիաընկերությունների օրինակով առանձնացրեց, թե ինչ խնդիրներ է տեսնում այս բարեփոխման իրականացման ճանապարհին։

22.07.2021 Լրագրողները խորհրդարանում․ միջազգային փորձի հետքերով

Տարբեր երկրներում խորհրդարանական մարմինները լրագրողների հետ շփման տարբեր ավանդույթներ ու մեխանիզմներ ունեն։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի փորձն այս ոլորտում։

19.05.2021 Տեղեկատվության ազատությունը մեդիայի համար

Մայիսի 19-ին Ստոկհոլմում անցկացվող «Մեդիայի ազատությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» խորագրով առցանց կոնֆերանսի շրջանակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հանդես եկավ մասնագիտական զեկույցով՝ ներկայացնելով տեղեկատվության ազատության դերը մեդիայի համար։

22.09.2020 ՏԱ պատասխանատուները պետական կառավարման մարմիններում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է պետական կառավարման մարմիններում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձանց ցանկը 2020 թվականի սեպտեմբեր դրությամբ: