Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

ՊԵԿ-ը ավելի քան 46 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել “Յուքոմ” ՍՊԸ-ի հետ

16.09.2013

ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2013թ.-ի ընթացքում “Յուքոմ” ՍՊԸ-ի հետ կնքել է 30 պայմանագիր`ավելի քան 46 միլիոն դրամ արժողությամբ: Ամենափոքր գին ունեցող պայմանագիրն ունի 173.000 ՀՀ դրամ արժողություն, իսկ ամենամեծը` 24.000.000 ՀՀ դրամ արժողություն:

Այս 30 պայմանագրերի մասին տեղեկատվություն առկա է ՀՀ կառավարության www.e-gov.am կայքի “Ինտերակտիվ բյուջե” բաժնում, սակայն ոչ բոլոր պայմանագրերի լուսապատճեններն են տեղադրվա կայքում: Այսպես, 30 պայմանագրերից միայն 20-ի լուսապատճենն է հասանելի ՀՀ կառավարության կայքում, մնացած 10 պայմանագրերը բացակայում են: Առկա բոլոր պայմանագրերը վերնագրված են` “Հեռախոսակապի ծառայությունների մատուցման” գնման պայմանագիր:

Այս տեղեկությունները Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հասանելի են դարձել համացանցից` իր հարցման հետքերով գնալիս, որով 2013թ.-ի օգոստոսի 20-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով տրամադրել տեղեկություններ “Յուքոմ” ՍՊԸ-ի հետ կոմիտեի կնքած պայմանագրերի մասին: Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՊԵԿ-ը տրամադրել է պատասխան` հայտնելով, որ ՊԵԿ-ի կնքած բոլոր պայմանագրերին կարելի է ծանոթանալ www.azdarar.am, ինչպես նաեւ www.e-gov.am կայքերում: Հրապարակված տեղեկության աղբյուրին ՊԵԿ-ի կատարած հղումը պատշաճ չէր` քանի որ նախ, ՊԵԿ-ը պատասխան գրությամբ չէր ներկայացրել այն հստակ հասցեն` www.azdarar.am եւ www.e-gov.am կայքների այն բաժինները, որտեղ հրապարակված են պայմանագրերը: Ուստի, ԻԱԿ-ը չի կարողացել www.azdarar.am կայքում գտնել ՊԵԿ-ի եւ “Յուքոմ” ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրերը: Իսկ www.e-gov.am կայքում` “Ինտերակտիվ բյուջե” բաժնում ներկայացված են ՊԵԿ-ի կնքած պայմանագրերի մասին տեղեկություններ, սակայն, ինչպես նշեցինք, ոչ բոլոր պայմանագրերի լուսապատճեններն են ներկայացված: Ուստի, ԻԱԿ-ը չի կարողացել ՊԵԿ-ի հղմամբ ստանալ իրեն անհրաժեշտամբողջական տեղեկատվություն:

ԻԱԿ-ի հարցմանը եւ ՊԵԿ-ի պատասխան գրությանը կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի www.givemeinfo.am կայքում:

Ստորեւ աղյուսակի տեսքով ներկայացնում ենք Յուքոմ” ՍՊԸ-ի հետ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կնքած պայմանագրերի արժեքը եւ առկայությունը:

 ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կնքած պայմանագրերի արժեքը եւ առկայությունը www.e-gov.am կայքում` “Ինտերակտիվ բյուջե” բաժնում
 

← Վերադառնալ ցուցակին