Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
20.01.2012 - 31. ԻԱԿ-ն ընդդեմ "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի
2011թ.-ի դեկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրված տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպության տնօրեն Տիգրան Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
15.12.2011 - 30. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության
2011թ. նոյեմբերի 8-ին ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
08.12.2011 - 29. ԻԱԿ-ն ընդդեմ "Համալսարականներ" համատիրության
ԻԱԿ-ը 2011թ.-ի նոյեմբերի 11-ին դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել "Համալսարանականներ" համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև պարտավորեցնել "Համալսարանականներ" համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:
02.12.2009 - 28. ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի
01.12.2009թ.-ին ԻԱԿ-ը “Առավոտ” օրաթերթի հետ համատեղ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել Լոռու մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու և վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին:
02.12.2009 - 27. ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետի
01.12.2009թ.-ին ԻԱԿ-ը “Առավոտ” օրաթերթի հետ համատեղ ՀՀ վարչական դատարան ճանաչման և գործողության կատարման հայց է ներկայացրել` Շիրակի մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու և վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին:
12.11.2009 - 26. ԻԱԿ-ն ընդդեմ "Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն" ՊՈԱԿ-ի
2009թ.-ի սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի դեմ տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական հայց է ներկայացրել դատարան: