Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
17.02.2015 - 48. Արման Սուլեյմանյանն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի
2014թ.-ի դեկտեմբերի 30-ին լրագրող Արման Սուլեյմանյան ԻԱԿ-ի աջակցությամբ դատարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորների) գործողություններին իրավական գնահատական տալու համար:
16.02.2015 - 47. ԻԱԿ-ն ընդդեմ Մեծամորի քաղաքապետարանի
2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Մեծամորի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով:
16.02.2015 - 46. ԻԱԿ-ն ընդդեմ Նոյեմբերյանի քաղաքապետարանի
2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Նոյեմբերյանի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:
15.02.2015 - 45. ԻԱԿ-ն ընդդեմ Ջերմուկի քաղաքապետարանի
2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Ջերմուկի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով:
14.02.2015 - 44. ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Հաճնի քաղաքապետարանի
2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Նոր Հաճնի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:
12.08.2014 - 43. ԻԱԿ-ն ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի
2014թ.-ի հունիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել համալսարանի այն անգործությունը, որով խախտվել են ԻԱԿ-ի` տեղեկատվության ազատության ևողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքները: