Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
17. ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետի եւ գյուղապետարանի
03.07.2009
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի փետրվարի 3-ին դիմել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճենը,
2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:
1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճենը,
2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:
ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:
Ուստի, 2009թ.-ի ապրիլի 1-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` Լենուղու գյուղապետարանին տեղեկատվություն տրամադրել պարտադրելու հայցով:
2009թ.-ի հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետարանի հայցի քննությունը: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները, ուստի, ԻԱԿ-ը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից: