Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
5. ԻԱԿ-ն ընդդեմ Ապարանի քաղաքապետարանի
10.01.2006
16.09.2005թ. ԻԱԿ Արագածոտնի մարզային իրավաբանը հարցում է ուղարկել Ապարանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
• 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները,
• Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները,
• Ի՞նչ գնով են դրանք հատկացվել:
Ապարանի քաղաքապետարանը հարցումը թողել է անպատասխան:
• Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները,
• Ի՞նչ գնով են դրանք հատկացվել:
Ապարանի քաղաքապետարանը հարցումը թողել է անպատասխան:
Այնուհետեւ, 22.12.2005թ. կրկնակի հարցում է արվել Ապարանի քաղաքապետարան` վերոնշյալ տեղեկատվությունը ստանալու համար: Այս հարցմանը եւս պատասխան չի տրվել:
2006թ. հունվարի 10-ին ԻԱԿ-ը դիմեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան տեղեկատվության ազատության իրավունքի խախտման եւ տեղեկատվությունը տրամադրելու պահանջով:
Դատարան դիմելուց մի քանի օր անց` 18.01.2006թ.-ին, ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանին զանգահարեց Ապարանի փոխքաղաքապետը` հայտնելով, որ պատվիրված նամակով ուղարկված հարցումներից ոչ մեկն իրենք չեն ստացել: Նա նաեւ նշեց, թե փոստից պարզել են, որ ստորագրել եւ փոստով ստացված հարցումները ստացել է քաղաքապետարանի հետ որեւէ կապ չունեցող մեկը: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ հարցումների պատասխաններն «հենց հիմա ուղարկում է»:
Արդեն հունվարի 19-ին թիվ 39 գրությամբ Ապարանի քաղաքապետը տրամադրեց պահանջած ողջ տեղեկատվությունը` մինչեւ դատական քննության ավարտը։ Քաղաքապետի գրության մեջ նշված էր.
«Հարգելի Դոյդոյան,
Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր կողմից ուղարկված 16.11.2005թ. եւ 22.12.2005թ. գրությունները Ապարանի քաղաքապետարանը չի ստացել, սակայն ուղարկում ենք դատարանից ստացած հայցադիմումում Ձեր կողմից նշված տեղեկությունները (կցվում է)»:
Դատարանը 06.02.2006թ. կայացրած վճռով պարտավորեցրեց Ապարանի քաղաքապետարանին փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը։