Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

6. ԻԱԿ-ն ընդդեմ Լուկաշինի գյուղապետարանի

14.01.2006

2005թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը դիմել էր Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ պարոն Մկրտումյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

- 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները:
- Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները:
- Ի՞նչ գնով են դրանք հատկացվել:

Լուկաշինի գյուղապետարանը հարցումը թողեց անպատասխան:

Կենտրոնը 19.12.2005թ. կրկնակի հարցում ուղարկեց Լուկաշինի գյուղապետարան: Այն եւս մնաց անպատասխան:

2006թ. հունվարի 13-ին ԻԱԿ-ը դիմեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման եւ տեղեկատվությունը տրամադրելու պահանջով:

Տեղեկատվության ազատության իրավունքի խախտման եւ տեղեկատվությունը տրամադրելու մասին հայցն ընդդեմ Լուկաշինի գյուղապետարանի 2006թ. հունվարի 27-ին առաջին իսկ նիստին բավարարվեց։

← Վերադառնալ ցուցակին