Հաջողված պատմություններ
28.06.2022 - Հաջողված պատմություն 40
Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։
13.06.2022 - Հաջողված պատմություն 39
ՀՀ վարչական դատարանը 2022 թվականի հունիսի 9-ին բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։
27.04.2022 - Հաջողված պատմություն 38
2022 թվականի մարտի 23-ին վերջապես ավարտվեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման գործընթացը։
01.02.2022 - Հաջողված պատմություն 37
Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել ԻԱԿ-ի հանրագրով ներկայացված առաջարկը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։
07.12.2021 - Հաջողված պատմություն 36
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշմամբ ճանաչել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը Երևանի քաղաքապետարանի կողմից։
06.09.2019 - Հաջողված պատմություն 35
Էլեկտրոնային արդարադատության հարթակներում առկա խնդիրներն է վերհանել ԻԱԿ ենթադրամաշնորհային ծրագիրը