Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 22

25.09.2015

Էլեկտրոնային հարցումները Հայաստանում իրականություն դարձան: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նոր ենթաօրենսդրական ակտը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, լրագրողներին եւ այլոց տեղեկություն ստանալու համար պետական մարմիններին դիմել էլեկտրոնային հարցումներով եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ: Ենթաօրենսդրական ակտը մշակվել է "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի (ԻԱԿ) հետ համագործակցության արդյունքում: Նոր իրավակարգավորման համաձայն էլեկտրոնային փոստով ուղարկված կամ տեղեկություն տնօրինող մարմինների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների) պաշտոնական կայքերի միջոցով առցանց ուղարկված տեղեկություն ստանալու հարցումները կհամարվեն գրավոր հարցումներ, եւ դրանց պատասխանները պետք է տրամադրվեն ՏԱ մասին օրենքով գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանված կարգով: Սա տեղեկատվության ազատության ոլորտում դրական առաջընթացի կհանգեցնի` թույլ տալով խնայել պետական մարմինների եւ քաղաքացիների ժամանակը եւ ռեսուրսները, ինչպես նաեւ պետական մարմինների հետ փոխհարաբերությունները դարձնելով ավելի արդյունավետ եւ պարզ:

Ենթաօրենսդրական ակտն արդեն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Հարկ է նշել, որ այս ենթաօրեսդրական ակտը սահմանված էր ՏԱ մասին օրենքով, եւ դրա ընդունմանը սպասում էինք 2003թ.-ից` ՏԱ մասին օրենքի ընդունումից ի վեր:

Ենթաօրենսդրական ակտին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ենթաօրենսդրական ակտի կարգավորումների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին