Հաջողված պատմություններ
Հաջողված պատմություն 10
28.09.2012
2012 թվականի “Ոսկե բանալի, Ժանգոտ կողպեք” մրցանակաբաշխության ժամանակ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ժանգոտ կողպեք մրցանակը չշնորհվեց որևէ կառույցի: Սա վկայում է նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական և արդյունավետ աշխատանքի մասին։
Արդեն 10 տարի է՝ 2003թ.-ից ի վեր՝ ՏԱ մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացնում է մրցանակաբաշխություն`գնահատելու հրապարակային և բաց աշխատանքը և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը: Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:
2012թ.-ին առաջին անգամ ժյուրին չկարողացավ ընտրել փակ մարմին, քանի որ պետական կառույցներում, ճիշտ է, դեռեւս կան խնդիրներ հրապարակայնության եւ հաշվետվողականության առումով, սակայն չգտնվեց մի պետական մարմին, որն ընդհանրապես չի կատարում ՏԱ օրենքի պահանջները: