Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 5

06.07.2009

ԻԱԿ-ն առաջին ու միակ կազմակերպությունն է Հայաստանում, որին հաջողվել է դատական կարգով պաշտոնյային ենթարկել վարչական պատասխանատվության՝ տեղեկատվություն չտրամադրելու համար:

2009թ. հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը` դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց` բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը` պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։ Այս որոշման արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը 50.000 դրամ տուգանք վճարեց պահանջվող տեղեկատվությունը ԻԱԿ-ին չտրամադրելու համար: ԻԱԿ-ի հարցումը վերաբերում էր Ելփին համայնքի բյուջեին և բյուջեի կատարման հաշվետվությանը (http://foi.am/hy/all-cases/item/494/

← Վերադառնալ ցուցակին