ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am

11.06.2013 - Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան. միջազգային համաժողով
Համաժողովն իրականացվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՀՀ Կառավարության հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

01.10.2012 - Կայացավ ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող խմբի առաջին նիստը
Հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

19.04.2012 - Հայաստանը Բրազիլիայում ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ գործողությունների ծրագիրը
Ապրիլի 17-ից 18-ը Բրազիլիայի մայրաքաղաքում կայացավ Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան հավաքը, որին մասնակցեց նաև ՀՀ պատվիրակությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ներկայացրեց Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները:

11.04.2012 - "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները: