ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am

17.06.2013 - Անպատասխան հարցումները դեռևս լուրջ խնդիր են. Շուշան Դոյդոյան
Տեղակատավության ազատությունը ԲԿԳ հայաստանայան ծրագրի հիմնական ուղղություններից է: Հունիսի 14-ին Երևանում անցկացված "Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան" առաջին միջազգային համաժողովի կազմակերպիչները ոլորտին առնչվող հիմնախնդիրների քննարկման առանձին նստաշրջան էին նախատեսել:

17.06.2013 - ԲԿԳ-ն միջազգային փորձի համատեքստում
Շուրջ 150 տեղեկան մասնակիցներից բացի "Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան" միջազգային համաժողովին մասնակցում էին նաև փորձագետներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից և Վրաստանից:

17.06.2013 - ԲԿԳ-Հայաստան համաժողովի մասնակիցներին ուղղված նամակ
Փոլ Մաասենը Բաց կառավարման գործընկերության քաղաքացիական հասարակության անկախ համակարգողն է: Նա իր աշխատանքով օգնում է ԲԿԳ անդամ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել ԲԿԳ գործընթացներին:

16.06.2013 - Թափանցիկ է աշխատում արդյո՞ ք Հայաստանի պետական կառավարման համակարգը
2013 թվականի հունիսի 14-ին Երևանում մեկնարկեց "Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան" առաջին միջազգային համաժողովը:

14.06.2013 - Քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհը թափանցիկությունն է. Տ. Սարգսյան
"Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է",- ասել է Տիգրան Սարգսյանը:

14.06.2013 - Կայացավ «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» առաջին միջազգային համաժողովը
Հունիսի 14-ին Երևանում անցկացվեց "Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան" առաջին միջազգային համաժողովը: "Թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև" խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էին ՀՀ Կառավարությունը և "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն (ԻԱԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: