ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am
Հրապարակվել է ԲԿԳ-Հայաստան տեղեկագրի երկրորդ համարը
17.03.2015
Հրապարակվել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Տեղեկագրի 2-րդ համարը:
Այս համարում կարդացեք.
- ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի ընդլայնված նիստը:
- Արդյունահող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերը քննարկման ակտիվ փուլում են:
- Կառավարությունը ներկայացնում է ԲԿԳ Գործողությունների ծրագրով ստանձնած հանձնառությունների իրականացման աշխատանքները:
- ԲԿԳ կենտրոնական գրասենյակը հրապարակել է ԲԿԳ անդամ երկրների Գործողությունների ծրագրերի իրականացման ժամանակացույցը: