ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am
Հրապարակվել է ԲԿԳ-Հայաստան տեղեկագրի առաջին համարը
12.12.2014
ԲԿԳ տեղեկագիրը պատրաստվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակություն բաց և հաշվետու կառավարության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից:
ԲԿԳ հայաստանյան գործընթացների մասին տեղեկությունները կարող եք ուղարկել ԲԿԳ քաղաքացիական ցանցին՝ ogparmenia@gmail.com, որպեսզի դրանք ներառվեն տեղեկագրի հաջորդ համարներում: