Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ԲԿԳ Հայաստան

2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը  քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am 

ԻԱԿ-ը համախմբում է ՔՀ ներկայացուցիչներին

17.11.2014

Նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա "ԲԿԳ Հայաստան.Քաղաքացիական հասարակության համագործակցություն" թեմայով աշխատանքային քննարկումը:  

Միջոցառումը տեղի կունենա Երևանում, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, ժամը 10:00-ից մինչև 12:00: Այն կազմակերպվել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներգրավել ԲԿԳ հայաստանյան գործընթացներին, համատեղ ուժերով մշտադիտարկել ԲԿԳ 2014-2016 հայաստանյան գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Միջոցառման ընթացքում ՔՀ ներկայացուցիչները կբաժանվեն խմբերի ըստ ԲԿԳ Գործողությունների ծրագրի հանձնառությունների իրենց նախընտրած ուղղությունների, որպեսզի հստակեցվեն համատեղ մշտադիտարկումներ անցկացնելու հետագա քայլերը:   

Բաց կառավարման նախաձեռնության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.ogp.am կայքից:

ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ակնկալում ենք քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: 

← Վերադառնալ ցուցակին