ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am

17.03.2015 - Հրապարակվել է ԲԿԳ-Հայաստան տեղեկագրի երկրորդ համարը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հրապարակվել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Տեղեկագրի երկրորդ համարը:

03.03.2015 - Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի ընդլայնված նիստը
2015թ.-ի մարտի 3-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի ընդլայնված նիստը: Նիստին մասնակցում էին ոչ միայն ԲԿԳ աշխատանքային խմբի անդամները, այլև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12.12.2014 - Հրապարակվել է ԲԿԳ-Հայաստան տեղեկագրի առաջին համարը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հրապարակվել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան տեղեկագրի առաջին համարը:

21.11.2014 - Քաղհասարակությունը համագործակցության նոր փուլ է սկսում
2014 թվականի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ "Բաց կառավարմաբ նախաձեռնություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համագործակցություն" թեմայով աշխատանքային քննարկումը: Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն էր համախմբել քաղհասարակության ուժերը բաց կառավարման գործընկերության ոլորտում։

17.11.2014 - ԻԱԿ-ը համախմբում է ՔՀ ներկայացուցիչներին
Նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա "ԲԿԳ Հայաստան.Քաղաքացիական հասարակության համագործակցություն" թեմայով աշխատանքային քննարկումը:

16.10.2014 - ՀԲ մասնագետի հանդիպումը ՔՀԿ հետ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության շրջանակում
Ս.թ. հոկտեմբերի 16-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) հանքարդյունաբերության գծով ավագ մասնագետ Գարի ՄաքՄահոնը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գրասենյակում հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) մի խումբ շահագրգիռ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու EITI նախաձեռնությունը և հասարակական կառույցների դերը դրա խթանման գործընթացներում: