Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Դատարանը ստիպված կլինի լսել Տեղեկատվական վեճերի խորհրդին

02.05.2011

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է հավասարակշռություն սահմանել խոսքի եւ տեղեկատվության ազատության եւ մյուս կողմից, մարդու արժանապատվության եւ անձնական կյանքի գաղտնիության միջեւ:

Ինչպես Henaran.am-ին ասաց խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը, խորհուրդը խորհրդատվությունից բացի, փորձագիտական բնույթի եզրակացություններ կհրապարակի կոնկրետ գործերով: ԶԼՄ-ների դեմ ներկայումս հարուցված 12 գործերի կապակցությամբ խորհուրդը մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ:

Շուշան Դոյդոյանը հույս հայտնեց, որ դատական ատյանները նման համապարփակ գնահատականի հետ չեն կարող հաշվի չնստել եւ այդ առումով դատարանների որոշումները բովանդակային փոփոխության կենթարկվեն, այսինքն, դատավորները կդադարեն ուղղակի, առանց հաշվի առնելու տվյալ դեպքում առկա ՞ է էթիկայի եւ միջազգային նորմերի խախտում, թե ՞ ոչ, ներկայացված հայցը բավարարելու պրակտիկայից:

Խորհրդի հիմնադիր անդամներն են` Շուշան Դոյդոյանը (Տեղեկատվության ազատության կենտրոն), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբ), Արամ Աբրահամյանը (“Առավոտ” օրաթերթ),Արա Ղազարյանը (“Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակ) եւ Մանանա Ասլամազյանը (“Արմմեդիա” ծրագիր): Խորհրդի կազմը կարող է ընդլայնվել հիմնադիր անդամների փոխհամաձայնեցված որոշմամբ:
 

Աղբյուրը` henaran.am

← Վերադառնալ ցուցակին