Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
02.07.2018 - Փորձագետ-դասընթացավարների մրցույթ
"Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար" ծրագրի շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարում է փորձագետ-դասընթացավարների և իրավական փորձագետի վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։