Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
17.05.2019 - Մամուլի հաղորդագրություն
2019 թվականի մայիսի 20-ին Երեւանում կկայանա Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ:
16.04.2019 - Դրամաշնորհային ծրագրի հրավեր
ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող ոլորտներում ծրագրեր իրականացնող ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման ֆինանսավորում Դիմելու վերջնաժամկետը՝ 24 մայիսի, 2019 թ. Ծրագրի տևողությունը՝ մինչև 4 ամիս Բյուջեի առավելագույն չափը՝ 6000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր # 10
«Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ. Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ծառայությունների մոնիտորինգ
05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր # 9
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն. Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Էլ-առողջապահության միասնական համակարգի ներդրման գործընթացի հանրայնացում և մոնիտորինգ
05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր #8
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ. Մասնակցենք համայնքի զարգացմանը
05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր #7
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ. Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը