Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
01.08.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր #23
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ. Մեդիակամուրջ. Արդյունավետ հաղորդակցություն՝ հանուն հաշվետու կառավարման

31.07.2019 - ԻԱԿ-ի ենթադրամաշնորհային ծրագրերը մեկնարկել են
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ԻՐԱԶԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակում Երևանյան և մարզային 13 ՀԿ և լրատվամիջոց առաջիկա 4 ամիսներին կիրականացնեն ենթադրամաշնորհային ծրագրեր հանրային շահերի ոլորտում սեփական կարողությունների ինստիտուցիոնալ զարգացման նպատակով:

24.06.2019 - Քննարկման թեման բնապահպանական ծախսերն են
Հունիսի 22-ին Վանաձորում անցկացվեց «Բնապահպանական տեղեկատվություն և համայնքների կայուն զարգացում» խորագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված համայնքային բյուջեի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծախսերի արդյունավետությանն ու հաշվետվողականությանը։

22.06.2019 - Ախթալան այլևս նոր «պոչ» չի ունենա
Նարինե Կիրակոսյանի անդրադարձը Ախթալայում իրականացվող «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ենթադրամշնորհային նախագծին:

28.05.2019 - Ինչպես են կիրառում e-request հարթակը պետական մարմիններում
Մայիսի 27-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ-ները «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ կազմակերպել էին www.e-request.am հարթակի կիրառման հետ կապված խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված հանդիպում-քննարկում։

20.05.2019 - Կայացավ «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը
2019 թվականի մայիսի 20-ին Երեւանում կայացավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ: