Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում ստեղծված էլեկտրոնային ռեսուրսներ
28.11.2019
#
|
Մշակած կազմակերպության անվանումը/առցանց հարթակի հղումը
|
Համառոտ նկարագրություն
|
1.
|
«ԱԼՏ» հեռուստախմբագրություն
|
«ԱԼՏ» հեռուստաընկերության պաշտոնական կայքի ՏԻՄ ոլորտի մասնագիտացած էջ, որտեղ տեղադրվում են հանրային վերահսկողության մշտադիտարկումների արդյունքների մասին հրապարակումներ: |
2.
|
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ
|
Ճանապարհային անվտանգությանն առնչվող մասնագիտացած հարթակ, որտեղ ներկայացում են լրատվական և կրթաճանաչողական նյութեր, թեմատիկ շարքեր: |
3.
|
Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամ
|
Առցանց տեղեկատվական, խորհրդատվական հարթակի նպատակն է բարձրացնել մարզերի համայնքային բնակչության մասնակցությունը իրենց սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև աջակցել իրացնել իրենց իրավունքները: |
4.
|
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
|
Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խորհրդատվական հարթակ, որը թույլ է տալիս քաղաքացուն իր դիմում-բողոքն անմիջապես ուղղել պետական մարմիններին: Հարթակը միջնորդ է հանրության, լրագրողական համայնքի և պետության միջև՝ ապահովելով սպառողների իրավունքների արդյունավետ կիրառումը: |
5.
|
Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիա
|
Տեղեկատվական հարթակ հազվադեպ հիվանդությունների վերաբերյալ, որը նախատեսված է պացիենտների, մասնագիտացված բժիշկների և ոլորտում աշխատող կառույցների համար: Այս հարթակը առաջակում է նաև մեխանիզմներ համապատասխան բժիշկ/բժշկական կենտրոն գտնելու, ինչպես նաև ծրագրի շրջանակում պացիենտների շահերի պաշտպանության նպատակով ստեղծված ասոցիացիային անդամագրվելու համար: |
6.
|
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
|
Լրագրողական հարթակ որտեղ լրահոսը ներկայացվում է մուլտիմեդիա ֆորմատով: |
7.
|
«Ինֆո հաուս» ՀԿ |
Հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին տեղեկատվական հարթակ: Բոլոր տվյալները հիմնված են ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն տրամադրած տեղեկատվության վրա: |
8.
|
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»
|
ՀԿ-ի պաշտոնական էջի բարեփոխված տարբերակում ստեղծվել է կրթական ռեսուրս, որը հնարավորություն է տալիս ՔՀԿ-ներին տրամադրել առցանց կրթական ծառայություններ: Արդեն իսկ մշակվել և գործարկվել են ռազմավարական հաղորդակցության և Տեղեկատվության ազատության վերաբերյալ առցանց դասընթացները: |