Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ենթադրամաշնորհային ծրագիր # 22
01.08.2019
Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ “I see” տվյալների վիզուալացիայի բյուրոյի ստեղծում ՔՀԿ-ների համար
Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել “I see” տվյալների վիզուալիզացիայի բյուրո, որի հիմնական նպատակն է նպաստել «Աստղացոլք» ՀԿ-ի վիզուալ պրոդուկտների ստեղծման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և օգնել ՔՀԿ-ներին նորարական, ստեղծագործ և, ամենակարևորը, պարզ ձևով թիրախային համայնքին ներկայացնել մոնիթորինգների և հետազոտությունների կարևորագույն արդյունքները։
Ծրագրի ավարտին ստեղծվելու է “I see” լոգոտիպը և բռենդբուքը, որից հետո ՖԲ-ում բացվի կոմերցիոն էջ։ Էջը կշրջանառվի հետաքրքրված ՔՀԿ-ների, պետական և համայնքային կառույցների միջև վճարովի գովազգի միջոցով։