Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր # 20

01.08.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Ինֆո հաուս» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Հաշվետու մեդիա»

Ամփոփ նկարագիր՝

Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո Հայաստանի քաղաքական ուժերն իրենց պայքարում շեշտը դնում են հենց լրատվամիջոցներով աշխատելու վրա: Ուստի շատ կարեւոր է, որ լսարանը տեղյակ լինի, թե որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում: 
«Հաշվետու մեդիա» ծրագիրը նպատակ ունի հնարավորինս նվազեցնելու հանրության թերահավատությունը զանգվածային լրատվության միջոցների հանդեպ՝ բացահայտելով դրանց իրական սեփականատերերին:
Լրատվամիջոցների, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համագործակցության շնորհիվ «Ինֆո հաուս» հասարակական կազմակերպությունը հասնելու է նրան, որ լրատվամիջոցներն աշխատեն առավելագույնս թափանցիկ եւ արդար իրենց լսարանի հետ:
Ծրագրի անմիջական շահառուներն են «Ինֆո Հաուս» ՀԿ-ն, քաղաքական դաշտի ներկայացուցիչները, օրեսնդիր եւ գործադիր մարմինները, հայկական լրատվական դաշտին հետեւող քաղաքացիները: Ծրագրի թիրախում լրատվամիջոցներն են:


Գործողությունների ամփոփ նկարագիր՝

Ծրագիրն իրականացնելու համար կուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը, ինչի արդյունքում «Ինֆո հաուս» ՀԿ-ն կդառնա մասնագիտացված կազմակերպություն այս ոլորտում: Կմշակվեն գործիքներ, որոնց միջոցով կհեշտացվի լրատվամիջոցների աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու գործը ինչպես շարքային ընթերցողների, այնպես էլ դաշտի փորձագիտական կառույցների, քաղաքական դաշտի հետ առնչվող բոլոր մարդկանց համար:
Կիրականացվի լրատվական դաշտի մոնիթորինգ, կազմվի իրական սեփականատերերի անունները թաքցնող լրատվամիջոցների ցանկը, եւ կատարված հետաքննության արդյունքում կհրապարակվեն նրանց իրական անունները:
Կստեղծվի տեղեկատվական հարթակ (վեբ կայք), որում կհրապարակվի առնվազն 60 ԶԼՄ-ների իրական սեփականատերերի մասին տեղեկությունը: Կայքի տվյալները պարբերաբար կթարմացվեն՝ հասարակությանը ներկայացնելով իրականացված աշխատանքի արդյունքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին