Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր # 13

01.08.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Կանաչ արդարություն»

Ամփոփ նկարագիր՝

Սույն նախաձեռնությունը միտված է Երևանի Դալմայի այգիների հողօգտագործողների խախտված շահերի պաշտպանությանը, այդ այգիներից մնացած պատմամշակութային ու կանաչ տարածքի պահպանմանը, կոռուպցիայի բացահայտմանը և այդ ամենով հանդերձ՝ մեր կազմակերպության մասնակիցների մասնագիտական գիտելիքների և կարողությունների առավել զարգացմանը: Նախատեսվում է, հավաքագրելով Դալմայի այգիներին առնչվող տեղեկատվությունը, մուլտիմեդիա և GIS գործիքների կիրառմամբ պատրաստել լրագրողական հետաքննական նյութեր, իրազեկել հանրությանն ու լրագրողներին, մասնավորապես անդրադառնալով նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությանը, դրանով իսկ նպաստել, որպեսզի պետական այրերը ուշադրություն դարձնեն որոշում կայացնող մարմինների նախկինում թույլ տված սխալներին ու չկրկնեն դրանք հատկապես շրջակա միջավայրին առնչվող որոշումներիր կայացման և հանրային շահերի պաշտպանության համատեքստում։

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հարցումներ իրականացնել տեղեկության ստացման հարցումներ Կադաստրի պետական կոմիտեին, Մարդու իրավունքների պաշտպանին, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ըստ անհրաժեշտության՝ այլ կողմերի։
Դալմայի այգիների տարածքը կառուցապատման տակ դնելու գործընթացում կիրարկված, ինչպես նաև՝ անտեսված, օրենսդրական դաշտի ուսումնասիրում և վերլուծում:

Ենթադրվող կոռուպցիոն սխեմայի ուրվագծումից հետո կիրականացվեն իրավունքների մասին իրազեկման միջոցառումներ հողօգտագործողների և լրագրողների համար: Արդյունքները կհանրայնացվեն մամուլի ասուլիսների և խնդրո առարկա կարևոր կետերով լրագրողների համար շրջայցի կազմակերպման, ինչպես նաև հետաքննական նյութեր պատրաստելու միջոցով ։ Նախատեսվում էն նաև նախապատրաստել 1-2 դատական գործ, իսկ առաջարկությունների փաթեթը կներկայացվի Երևանի քաղաքապետարանին և Կառավարությանը։
 

← Վերադառնալ ցուցակին