Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ենթադրամաշնորհային ծրագիր # 12
01.08.2019
Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Բարձրաձայնե՛նք»
Ամփոփ նկարագիր՝
ՃԱԱԽ-ը, որպես ոլորտում ակտիվ գործող ՀԿ, իր կարեւոր գործառույթներից ու նպատակներից մեկն է համարում հանրային վերահսկողության եւ մասնակցային գործընթացներով ոլորտում խնդիրների լուծմանը նպաստելը, մեդիա ժամանակակից հնարավորություններն առավել ակտիվ օգտագործելով՝ նաեւ հանրության լայն շրջանակների իրազեկության բարձրացման միջոցով այդ վերահսկողության սահմանների ընդլայնումը։ Հենց այս նպատակով 2018 թվականի վերջին նախագծել եւ սկսել ենք քայլերը մասնագիտացած-թեմատիկ առցանց TV ալիք ունենալու ուղղությամբ, ինչի համար օգտագործվում է YouTube-ը։ Այստեղ արդեն բացվել է RS TV Armrnia-ն (Road Safety TV) ալիքը, որտեղ կան մեր թիմի կարողություններով պատրաստված մի քանի տեսանյութեր՝ առաջին փորձերը։ Ծրագրի շրջանակում կնկարահանվեն հեռուստաբանավեճեր։
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Ծրագրի շրջանակում է նախատեսվում է գործարկել RS TV Armrnia (Road Safety TV) ալիքը: Նշված մեդիա նախագիծը մեկնարկելու նպատակով ակնկալում ենք ամբողջացնել ՀԿ-ի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները։
Հաջորդ բաղադրիչը թեմատիկ տեղեկատվական ռեսուրս հարթակի ստեղծումն է, որտեղ կներկայացվեն նաեւ այսօր ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն՝ օրենսդրական եւ այլն, լուրերի, հարցազրույցների միջոցով, ոլորտի տվյալների բազա, ինչպես նաեւ մեր վերոնշյալ նախագծերն ու միջազգային փորձը։ Այսպիսով, կայքը կհամապատասխանեցվի մեր ՀԿ-ի ստանձնած նոր՝ առավել ակտիվ հաղորդակցման քաղաքականությանը նպատակին, հանրության լայն շրջանակների համար կդառնա ճշգրիտ, համակարգված տեղեկատվական աղբյուրի, որտեղ նաեւ պետություն-հասարակություն երկխոսությունը կարտացոլվի։