Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր # 17

02.08.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Վիզուալիզացիան՝ որպես հանրության իրազեկման միջոց»

Ամփոփ նկարագիր՝

«Վիզուալիզացիան՝ որպես հանրության իրազեկման միջոց» ծրագրով նախատեսվում է Գորիսի մամուլի ակումբում ձևավորել լրագրողների, հետազոտողների, վերլուծաբանների թիմ, նրանց ապահովել այնպիսի կարողություններով, որոնք կիրառական կլինեն կազմակերպության կողմից իրականացվող բազմաթիվ հետազոտությունների, զեկույցների, ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ընթացիկ վերհանված խնդիրները պարզ և մատչելի, տեսանելի ներկայացնելու համար: Ծրագրի ընթացքում մասնակիցները կզարգացնեն իրենց գիտելիքները տեղական եւ միջազգային լավագույն օրինակների հիման վրա: Կծանոթանան ամենապարզ, բայց էֆեկտիվ հաշվետվությունների եւ ամենածավալուն, բայց մատչելի ընկալվող ինֆոգրաֆիկաների հետ: Սա հիմք կհանդիսանա նաեւ սեփական տվյալները ավելի գրագետ մատուցելու համար:

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

Նպատակին հասնելու համար նախատեսվում է կազմակերպել ժամանակակից թվային տեխնոլոգիաների ուսուցման եռօրյա դասընթաց: Դասընթացի մասնակիցները ձեռքբերած գիտելիքները խորացնելու համար կկատարեն իրենց հանձնարարված գործնական առաջադրանքները. Դրանք դասընթացավարների հետ կքննարկեն օնլայն հաղորդակցության միջոցով։

Ձեռքբերված գիտելիքների միջոցով կպատրաստվեն ինֆոգրաֆիկաներ, ինտերակտիվ քարտեզներ, օնլայն այլ գործիքներով պատրաստված նյութեր։
Տվյալների հետ արդյունավետ աշխատանքի պարագայում Մամուլի ակումբի նկատմամբ շրջադարձային փոփոխություն կձեւավորվի հանրության շրջանում: Այսպիսի գործունեությունը նաեւ հետաքրքրություն կառաջացնի նոր անդամների եւ նոր մասնագետների ներգրավման համար:

Շնորհիվ ծրագրի շրջանակներում վերագործարկված՝ www.gorispress.am կայքի տեսանելիության բարձրացման, ԳՄԱ-ի կողմից իրականացված աշխատանքը թվային դարաշրջանում կարող է ավելի մրցունակ լինել նաև դրամաշնորհային ծրագրերի դիմելիս:
 

← Վերադառնալ ցուցակին