Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ենթադրամաշնորհային ծրագիր # 11
01.08.2019
Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «ԱԼՏ» հեռոըստախմբագրություն
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Մշտադիտարկման կարողությունների զարգացում»
Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի նպատակն է տեղական իշխանությունների թափանցիկ, հաշվետվողական և մասնակցային կառավարման գործընթացի մշտադիտարկում իրականացնելու համար զարգացնել հեռուստաընկերության ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները:
Նպատակին հասնելու համար նախատեսվում է լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
Խնդիր 1. Նյութատեխնիկական բազայի համալրում
Խնդիր 2. Մասնակիցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում
Խնդիր 3. Գործընկեր կազմակերպությունների ներգրավում
Ակնկալվող արդյունքներ
Արդյունք 1. Հեռուստաընկերությունը կունենա բավարար նյութատեխնիկական բազա մշտադիտարկում իրականացնելու համար
Արդյունք 2. Կզարգանա մասնակիցների իստիտուցիոնալ կարողությունները մշտադիտարկում իրականացնելու համար:
Արդյունք 3. Համագործակցության հիմքեր կդրվեն մասնագիտական ՀԿ-ի հետ
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Գործողություն 1.1. www.alttv.am կայքի վերակառուցում
Գործողություն 1.2. Սարքավորումների ձեռք բերում
Գործողություն 2.1. Մասնակիցների և փորձագետների հետ ՏԻՄ փոփոխված օրենքի պահանջների խորացված ուսումնասիրություն:
Գործողություն 2.2. Մասնակիցների կարողությունների զարգացում համացանցից տեղեկատվություն ստանալու և կայքի հետ աշխատելու համար:
Գործողություն 2.3. Մշտադիտարկում իրականացնելու համար անհրաժեշտ օրինակելի ձևերի պատրաստում:
Գործողություն 3.1. Հանդիպում և հուշագրի ստորագրում «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ:
Գործողություն 3.2. Հանդիպում Արմավիրի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերում վարչության աշխատակազմի հետ: