Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ոչ ֆորմալ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված բնապահպանական տեղեկատվության հասանելիությանը. Տեսանյութ
24.07.2018
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ն հետ համատեղ Վանաձորում իրականացրել են ոչ ֆորմալ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված տեղական մակարդակում բնապահպանական տեղեկատվության հասանելիությանը և դրա դերին համայնքների զարգացման գործում: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի «Իրազեկ Հայաստան» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն»-ը «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Սպիտակ համայնքներում մոնիթորինգի է ենթարկել բնապահպանական ծրագրերին ուղղված բյուջեները, ծախսերի արդյունավետությունը: Արձանագրված խնդիրների վերաբերյալ նաև երկխոսություն են իրականացրել ՏԻՄ-ի և բնակիչների մակարդակով: Թիրախում բնապահպանական ծախսերն են, դրանց արդյունավետությունը, ինչ մեխանիզմներ են կիառել ծախսերի մասին քաղաքացիներին իրազեկելու գործում, և արդյո◦ք այդ գործիքները պարզ են եղել և հասկանալի: Պատմում է «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը: «Բնապահպանական և առողջապահական ծրագրերի համար նախատեսվող գումարները չեն ծառայում բուն նպատակին» .- շարունակում է Մարին՝ բերելով ակնհայտ խախտումներ: Մոնիթորինգի արդյունքների մասին պատմող զեկույցում ավելի տեսանելի և խմբավորված կլինեն խնդիրները՝ դրանց լուծման ճանապարհին բնակիչների ներգրավվածությունը: Ծրագիրն իրականացվում է Եվրոմիության ֆինանսավորմամբ: 1 ամսից կավարտվի ենթադրամաշնորհային ծրագիրը, ու արդյունքներն ամնբողջությամբ կհանրայնացվեն, իսկ Իրազեկ Հայաստանը դեռ շարունակվելու է: Կարևորն այս ծրագրերի ոչ միայն խնդիրներն արձանագրելն է, այլև պատասխանտու մարմինների հետ դրանց համատեղ լուծումներ մշակելը, կարևորեցին հանդիպմանը ներկա համայնքների բնակիչները:
Աղբյուրը՝ Լոռի TV