Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր #4

05.04.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «ԹՈՒԽՄԱՆՈՒԿ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Միասին հանուն որակյալ կրթության

Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի իրականացման 4 ամիսների ընթացքում մոնիթորինգի ենթարկել ՀՀ-ի կողմից ազգային փոքրամասնություններին կրթության ու մշակույթի պահպանման նպատակով հատկացվող միջոցները՝ դրանք համադրելով Արմավիրի մարզի հինգ գյուղերում (Նալբանդյան, Տանձուտ, Ֆերիկ, Արաքս, Ակնալիճ) իրականացված ուսումնասիրության հետ՝ պարզելով եզդի ազգային փոքրամասնության երեխաների կրթության որակի ապահովման, ազգային ինքնության պահմանմանն ուղղված կառավարության կողմից նախատեսված քաղաքականությունը, հատկացվող միջոցները, դրանց ծախսարդյունավետությունը և հանրակրթության մակարդակում ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու որակյալ կրթության ապահովման` պետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացումը։


Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Վերոհիշյալ նպատակով իրականացվելու է հատկածված ֆինանսական միջոցների, դրանց տրամադրման ուղիների և ձևերի, չափի, ծախսման և ստացված արդյունքների ուսումնասիրություն։ Միևնույն ժամանակ ուսումնասիրվելու է Արմավիրի համայնքի 5 գյուղերում կրթության որակի ապահովման մակարդակը, մասնավորապես ազգային փոքրամասնություններին՝ ազգային ինքնության պահպանման նպատակով հատկացված միջոցները և/կամ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Ոլորտային կազմակերպությունների, փորձագետների շրջանում իրականացված հարցազրույցների միջոցով պարզելու ենք իրավիճակը։
Արմավիրի մարզկենտրոն և ծրագրով ընտրված հինգ գյուղեր իրականացվելու են այցելություններ, որոնց ընթացքում հավաքվելու են անհատական պատմություններ ու իրականացվելու են ֆոկուս խմբային հարցումներ։ Իրականացված աշխատանքները ներկայացվելու են 4 փոքր նյութերի միջոցով։ Ծրագրի արդյունքում ստացված տեղեկությունները ներկայացվելու է լոնգրիդ ֆորմատի մեկ մեծ նյութում։
Իրականացվելու է միջազգային լավագույն փորձի հետ համադրություն։ Ստացված տվյալները ներկայացվելու են ուսումնասիրության մեջ, որտեղ կլինեն նաև իրավիճակի ու քաղաքականության փոփոխմանն ուղղված առաջարկություններ։ Խնդիրների վերաբերյալ մեկնարկվելու է երկխոսություն քաղ․հասարակության և պետության միջև, բարձրացվելու է հանրության՝ ազգային փոքրամասնությունների խնդիրների, նրանց մշակութային առանձնահատկությունների, ինչպես նաև դրա որպես ՀՀ մասը կազմող մշակությաին հարստության՝ պահպանման կարևորության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

 

← Վերադառնալ ցուցակին