Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Երիտասարդները հանուն իրենց ապագայի»
Ամփոփ նկարագիր՝
Հիմնախնդիր. Գորիս խոշորացված համայնքում թույլ է երիտասարդների հանրային մասնակցությունը և համայնքում բացակայում է երիտասարդական քաղաքականությունը:
Ծրագրի նպատակը. նպաստել Գորիս խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության խթանմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով համայնքային բյուջեի մոնիտորինգ, ջատագովություն և մշակելով երիտասարդական քաղաքականություն:
Ծրագրի շրջանակներում Գորիս խոշորացված համայնքում կիրականացվի համայնքային բյուջեի մոնիտորինգ և կպարզվի նաև, թե որքանով են երիտասարդները ներգրավված քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։ Գործընթացն ավելի բաց և թափանցիկ դարձնելու նպատակով ծրագրի արդյունքում կմշակվի համայնքի երիտասարդական քաղաքականություն և կներդրվի համայնքում՝ ապահովելու հետագա տարիների իրականացվող գործողությունները:
Ծրագրի ակնկալվող արդյունքները.
Արդյունք 1 - Առկա է ՏԻՄ-ի գործունեության մոնիթորինգ, որը ներառում է համայնքային բյուջե, հնգամյա զարգացման ծրագիր և ՏԻՄ աշխատանքային պլան (2019 թ.)
Արդյունք 2 - Մշակվել է «Գորիս համայնքի երիտասարդական քաղաքականություն» և հաստատվել է համայնքի ավագանու կողմից։ Երիտասարդական քաղաքականությունը ծրագրերը ներառվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրում որպես առանձին հավելված:
Երիտասարդական քաղաքականությունը կապահովի համայնքային երիատասարդական նախաձեռնությունների իրականացման կայունությունը։ Համայնքում կիրականացվեն երիտասարդների խնդիրների լուծմանը նպաստող ծրագրեր:
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
- Կիրականացվի Գորիս համայնքի 2018թ․ տարեկան բյուջեի մոնիտորինգ։ Որպես մոնիտորինգի մեթոդներ կկիրառվեն ֆոկուս-խմբային քննարկումները թիրախ խմբերի հետ և համայնքային բյուջեի փաստաթղթերի վերլուծությունը։
- Կկազմակերպվի մեկ ֆորում՝ Գորիսում, որի ընթացքում համայնքի երիտասարդներին և շահագրգիռ կողմերին կներկայացվի մոնիտորինգի զեկույցը։ Ֆորումի ընթացքում երիտասարդները կներկայացնեն համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման համար իրենց առաջարկները:
2․1 Ծրագրի փորձագետը ֆորումից ստացված առաջարկների հիման վրա կմշակի «Գորիս համայնքի երիտասարդական քաղաքականություն 2019-2022» փաստաթուղթը և կից «2019-2022 գործողությունների պլանը», որը շահագրգիռ կողմերի հետ քննարկվելուց հետո կներկայացվի համայնքի ավագանու հաստատմանը։
Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:
Ծրագրի նյութեր