Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր #8

05.04.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

Ենթադրամաշնորհային Ծրագրի անվանումը՝ Մասնակցենք համայնքի զարգացմանը

Ամփոփ նկարագիր՝
Սյունիքի մարզի մի շարք համայնքներում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը չի գերազանցում նախատեսվածի 60%-ը: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հրատարակած վերլուծության արդյունքների, Սյունիքում հարկերի հավաքագրման ամենացածր տոկոսը մարզի Տաթև համայնքում է. 2016թ համեմատությամբ 2018թ դեկտեմբերին հավաքագրման արդյունքները նվազել են 21տոկոսով։
Հիմնական պատճառը բնակիչների անվճարունակությունն է, նաև այն, որ հստակ քաղաքականություն չի մշակվում հարկերի գանձման, համայնքային բյուջեն սեփական ռեսուրսների հաշվին համալրելու ուղղությամբ, ինչպես և ՏԻՄ-բնակիչ հարաբերություններում փոխվստահության բացակայությունը, տեղական իշխանությունների կողմից բյուջեի ոչ թափանցիկ ծախսումը։ Մարդիկ հաճախ չեն վճարում հարկերը, քանի որ վստահ չեն, որ դրանք արդյունավետ են օգտագործվում։
Ծրագրով նախատեսվում է հետազոտել Տաթև համայնքում հարկերի հավաքագրման ցածր մակարդակի իրական պատճառները, քննարկումների միջոցով մշակել առաջարկությունների փաթեթ՝ գործընթացը բարելավելու համար, ինչպես նաև բարձրացնել բնակիչների իրազեկության աստիճանը` համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման և նպատակային օգտագործման գործընթացների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում Տաթև համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշը կավելանա:

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

  • Ծրագրի շրջանակներում նախատեսվում ՝է Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Հալիձոր, Տանձատափ, բնակավայրերում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման խնդիրների վերաբերյալ հետազոտության իրականացում, թե ինչպես է հավաքագրվում համայնքի եկամուտները, ինչ խնդիրներ կան; Հետազոտության արդյունքների շուրջ կկազմակերպվի 4 քննարկում, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել հարկերի հավաքագրման նոր մեխանիզմների մշակելու համար;
  • Համայնքի բնակիչների համար նաև կտպագրվեն թերթիկներ, որտեղ ինֆոգրաֆիկաներով կներկայացվի համայնքի 2019թ․ բյուջեն:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ

Ծրագրի նյութեր

Վերլուծություն. Սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմները Տաթև համայնքում

Տաթև համայնքի բյուջե 2019թ.- ինֆոգրաֆիկա

← Վերադառնալ ցուցակին