Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ենթադրամաշնորհային ծրագիր # 9
05.04.2019
Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Հուսաբեր» ՓԲԸ, «Երկիր Մեդիա» ՀԸ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Էլ-առողջապահության միասնական համակարգի ներդրման գործընթացի հանրայնացում և մոնիտորինգ
Ամփոփ նկարագիր՝
ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում, որը հասարակության լայն շերտերին բարձրորակ բուժծառայությունների հավասար հասանելիություն կտա, սակայն այս կարևորագույն նախաձեռնությունը գրեթե չի լուսաբանվել: Չեն հանրայնացվել ինչպես ամբողջ գործընթացը և դրա նպատակներն ու ազդեցությունը, այնպես էլ հանրության համար իրականացված կոնկրետ գործողությունները և դրանց ազդեցությունը:
Ծրագիրը նպատակ ունի հանրային լայն շրջանակներին ներկայացնել, թե իրականում ԵՄ հսկայական ներդրման արդյունքում ինչ կարեւոր բարփոխումներ են իրականացվում Հայաստանում, որքանով են դրանք կյանքի կոչվել, որքանով տարբեր գերատեսչություններ թերացել են այդ գործի կատաման մեջ եւ հանրային կարծիք ստեղծել այս ծրագրի ու համաձայնագիրը լիարժեք կյանքի կոչելու համար։ Առանձին երեք փուլերով հետաքննական լրագրողական մանրակրկիտ աշխատանքով ներկայացնելու ենք ծրագրի կատարման ընթացքը, հաջողությունները, բացթողումները, լուծման ուղիները։
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում հանրային շրջանակներին ներկայացնել ԵՄ աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագիրը՝ առավել պարզեցնելով դրա իրականցումն ու կատարվող գործողությունները։ Հստակ քայլերով, գործողություններով հանրությանը ներկայացնել, թե ինչ իրավունքներ, տեղեկատվություն ստանալու հնարավորություններ ունեն նրանք։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում պատրաստել և հեռարձակել 3 տեսանյութ 3-5 րոպե տևողությամբ և 1 հարցազրույց 20 րոպե տևողությամբ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման և իրականացման, այս ոլորտում հանրության համար նոր ծառայությունների մատուցման և դրանց արդյունավետության վերաբերյալ՝ ներգրավելով էլ-առողջապահության ծրագրի հիմնական դերակատարներին:
Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:
Ծրագրի շրջանակում պատրաստված տեսանյութերը
Էլեկտրոնային առողջապահության այսօրն ու վաղը
Էլեկտրոնային առողջապահությունը՝ քաղաքացու կյանքը հեշտացնելու միջոց
Էլեկտրոնային առողջապահությունը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայում
Հրացազրույց- Էլեկտրոնային առողջապահության համակարգ․ օրվա հյուրը՝ Ծաղկանուշ Սարգսյան